Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թրամփի առաջարկած կառավարության անդամները միլիարդատերեր և գեներալներ են. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 30,2016 12:38

Թրամփի կողմից գործարարների ընտրությունը պայմանավորված է նրա այն համոզմամբ, որ առևտրի և արդյունաբերության հսկաները ԱՄՆ-ի համար կարող են անել ավելին, քան հանրային ծառայություն մատուցողներն ու քաղաքական գործիչները:

Դոնալդ Թրամփի ներքին շրջանակում կլինեն առնվազն երեք գեներալներ, ներառյալ Ջեյմս Մաթթիսը, ով գլխավորելու է Պենտագոնը:

Նավատորմի նախկին գեներալ Ջեյմս Մաթթիսը ասում է,- «Արդյոք մենք վճռական ղեկավարություն, թե՞ թուլություն ենք ցուցաբերում»:

Թրամփը նաև հինգ միլիարդատեր ներդրողների և կորպորատիվ գործարարների է նշանակել գերագույն պաշտոններում, ներառյալ պետքարտուղարի պաշտոնի համար ընտրված «ExxonMobil» ընկերության ղեկավար Ռեքս Թիլլերսոնը:

ԱՄՆ-ի հաջորդ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփն ասում է,- «Ռեքսը կլինի ԱՄՆ-ի շահերի ամենաուժեղ պաշտպանը աշխարհում»:

Սակայն, որպես նավթարդյունաբերության ղեկավար՝ Թիլլերսոնը խուսափել է շահերի պաշտպանի դերից:

«ExxonMobil» ընկերության գործադիր տնօրեն Ռեքս Թիլլերսոնը ասում է,- «Անկախ այն բանից, դա կլինի Ռուսաստանը, Եմենը կամ Մերձավոր Արևելքը, ես այստեղ չեմ ԱՄՆ-ի կառավարության շահերը ներկայացնելու համար: Ես չեմ եկել այն պաշտպանելու կամ քննադատելու համար: Ես դրանով չեմ զբաղվում: Ես գործարար եմ»:

Դեմոկրատ սենատոր Քրիս Քունսն ասում է,- «Դոնալդ Թրամփի վարչակազմի համար նրա ընտրած գեներալների և միլիարդատերերի թիվն ինձ մտահոգում է»:

matis

Դեմոկրատ Քրիս Քունսը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է:

Նա ասում է,- «Դոնալդ Թրամփը կլինի առաջին նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ, ով երբևէ որևէ հանրային ծառայություն չի մատուցել, ո՛չ քաղաքացիական, ո՛չ ռազմական ծառայություն: Նա պետք է իրեն շրջապատի այնպիսի մարդկանցով, ովքեր հասկանում են ԱՄՆ-ում քաղաքացիական ծառայության կարևորությունը»:

1961 թվականին նախագահ Դուայթ Էյզենհաուերը նախազգուշացրել էր հենց այն ուժերի մասին, որոնք այժմ գերակշռելու են Թրամփի վարչակազմում:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դուայթ Էյզենհաուերն ասել է,- «Մենք պետք է պաշտպանվենք չերաշխավորված ազդեցության տակ հայտնվելուց, անկախ նրանից, ռազմաարդյունաբերական համալիրի կողմից դա կլինի ցանկալի, թե՛ անցանկալի»:

Սակայն Թրամփը հավատացնում է, որ վախենալու ոչինչ չկա:

Դոնալդ Թրամփն ասում է,- «Մենք ամենահզոր կառավարությունը ստեղծելու գործընթացի մեջ ենք: Միանշանակ՝ ամենախելացի կառավարությունը»:

Հանրապետական օրենսդիրների մեծ մասը առայժմ հավանություն է տալիս Թրամփի ընտրություններին:

Հանրապետական սենատոր Միթչ Մըքքոնելն ասում է,- «Կարծում եմ գեներալ Մաթիսը հիանալի ընտրություն է պաշտպանության համար: Ես դրականորեն եմ տրամադրված, և կարծում եմ նախագահը ազգային անվտանգության լավ անձնակազմ է ունենալու»:

Բրուքինգս հաստատությունից Ջոն Հուդաքը ասում է,- «Սա կորպորատիվ Սպիտակ տուն է: Մենք գործադիր տնօրեն ենք ընտրել»:

Վերլուծաբան Հուդաքի խոսքերով, տարբեր պաշտոններում Թրամփի կողմից կատարված ընտրությունները անսպասելի չեն, սակայն կարող են պոռթկման հանգեցնել:

Նա ասում է,- «Որպես կանոն, երբ գեներալը ուզում է, որ ինչ որ բան արվի, այն արվում է: Երբ գործադիր տնօրենն է ուզում ինչոր բան արվի, այն արվում է: Սակայն ամերիկյան բյուրոկրատիան այդ հիմունքներով չի գործում: Կառավարության անդամները շատ արագ կբացահայտեն, թե որքան տարբեր է քաղաքական շրջանակի կյանքը այն կյանքից, որին նրանք սովոր են»:

Սենատի դեմոկրատները բավարար ձայներ չունեն Թրամփի նշանակումները մերժելու համար, սակայն նրանք փորձում են պարտադրել, որ այդ պաշտոնների համար ընտրված թեկնածուները տրամադրեն իրենց ամբողջական ֆինանսական զեկույցները, ներառյալ ստացած եկամտի հարկային հաշվետվությունը՝ մի բան ինչը նախագահի պաշտոնում ընտրված Թրամփը դեռևս չի արել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031