Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոստանում եմ ձեզ, որ կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր անմնացորդ աշխատելու են». Կարեն Կարապետյանի ամանորյա ուղերձը

Դեկտեմբեր 31,2016 11:29

Սիրելի  հայրենակիցնե՛ր.

Այսօր այնպես է ստացվել, որ ես` լինելով ձեզանից մեկը, հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Սրտա՛նց  շնորհավորում և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք, ջերմ, լուսավոր ու սիրով լի:

Այս օրերին ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ հնարավորություն կունենաք  միմյանց բազմաթիվ լավ  խոսքեր, բարեմաղթանքներ  ասելու, ձեր երեխաներին և թոռնիկներին գրկելու, ծնողներին մեծարելու: Ես հույս ունեմ, որ միմյանց ասված բոլոր  ցանկությունները ա՛նպայման կիրականանան:

Ցանկանում եմ նաև, որ նոր տարվա տոներից հետո առօրյա կյանք վերադառնաք   լա՛վատեսությամբ տրամադրված, աշխատանքային  նո՛ր եռանդով և մասնակից  դառնաք մեր երկրի ապագայի կառուցմանը, այն ապագայի, որ մենք բոլորս երազում ենք:

Խոստանում եմ ձեզ, որ կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր  անմնացորդ աշխատելու են, որպեսզի մաքսիմալ իրագործվեն բոլոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ  են մեր ժողովրդին :

Մի բան հստակ գիտեմ, որ այդ ամենը մե՛նք անելու  ենք,  և դրա համար  անհրաժեշտ է  յուրաքանչյուրիս  ցանկությունը, կամքը  և լավատեսությունը:

Սի՛րելի ժողովուրդ,

Չի լինելու մի պահ, որ դժվարություններ ու պրոբլեմներ ընդհանրապես չլինեն: Բոլոր երկրների  ու ազգերի մոտ դրանք անխուսափելի են: Նշանակու՞մ  է  դա, որ այդ դժվարություններից պետք է խեղճանանք, պետք է նեղսրտենք:  Իհարկե՝ ոչ: Հակառակը, պետք է դեմ առ դեմ կանգնենք, լուծենք ու գնանք առաջ:

Առջևում մեզ ծանր աշխատանք է սպասվում: Խնդրում եմ ձեզ չկասկածե՛լ, որ  մեր ձգտումների մեջ մենք անկեղծ ենք և գնալու ենք մինչև վերջ: Մեր  ժողովուրդը միշտ արդարամիտ է: Մենք էլ մեր հերթին  պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քննադատություն և խորհուրդ: Պատրաստ ենք ձեզ հետ  միասին  ամեն օր մի քայլ անելով, մի քար դնելով  հաստատակամ շարժվենք առաջ :

Իմ ամենամեծ բարեմաղթանքը և ցանկությունն է, որ նոր տարուց սկսած ապագային նայենք ավելի վստահ և համարձակ:

Տարեմուտի այս օրը ցանկանում եմ բոլորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրին՝  խաղաղություն և բարեկեցություն:

Շնորհավոր Նոր տարի  և Սուրբ ծնունդ, բոլորիդ՝  լավ տրամադրություն:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031