Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում առաջին տիկնոջ գրասենյակը կլուծարվի

Հունվար 12,2017 13:56

ԱՄՆ վարչակազմում առաջին տիկնոջ գրասենյակը կփոխարինվի առաջին ընտանիքի վարչությամբ: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Այդ կառույցում գլխավոր դերակատարություն կունենան նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին առավել մոտ կանգնած երկու կին՝ նրա կինը՝ Մելանյան, և դուստրը՝ Իվանկան:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այդ որոշումը կապված է միաժամանակ մի քանի գործոնների հետ: Նախ, Մելանյա Թրամփը ժամանակավորապես հրաժարվել է Նյու Յորքից վերադառնալ Վաշինգտոն, որպեսզի որդին՝ 10-ամյա Բերոնը հաջողությամբ ավարտի ուսումնական տարին: Բացի այդ, առաջին տիկինը չի սիրում մասնակցել քաղաքական կյանքին:

Երկրորդ, նոր վարչությունը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում Իվանկա Թրամփի համար, որն ակտիվ մասնակցություն է ունեցել հոր նախընտրական քարոզարշավին: Այժմ նա ցանկանում է կենտրոնանալ կին ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության  և այլ սոցիալական նշանակության նախագծերի վրա:

Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031