Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատ կառուցելու Թուրքիայի մտադրությունն ուղղված չէ ՀՀ-ի դեմ». Մուշեղ Խուդավերդյան

Հունվար 13,2017 12:06

«2016թ.-ը Թուրքիայի համար այնքան ծանր տարի էր, որ այս տարում մեղմացումներ չեն ակնկալվում»,-կարծում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր ամփոփելով նախորդ տարին՝ նա ասաց. « Թուրք-քրդական հարցում ծանրագույն տարի էր: Երկու հարյուրից ավելի թուրք զինվորներ են զոհվել Դիարբեքիրում: Թուրքիա-ՌԴ հարաբերություններում բարելավում է նկատվում: Չնայած ռուս դեսպանի սպանությանը, ռուսական կողմը նշեց, որ ռուս-թուրք հարաբերությունները դրանից չեն տուժելու: Նաեւ նշվեց, որ Հալեպի ազատագրման մեջ կարեւոր էր Թուրքիայի նշանակությունը: Մոտ ապագայում տեսանելի չէ ԵՄ-Թուրքիա վիզային ռեժիմի չեղարկումը, քանի որ ԵՄ-ն կողողվի թուրք միգրանտներով, ինչը ձեռնտու չէ: Ինչ վերաբերում է նախատեսվելիք սահմանադրական փոփոխություններին, ապա դրանք Էրդողանի վարչակազմի օգտին են»:

Թուրքագետն անդրադարձավ նաեւ տեղեկություններին, թե Թուրքիան մտադիր է ՀՀ-ի, ինչպես նաեւ՝ Իրանի հետ սահմանը զատել բետոնե պատով: «Տեղեկությունը ճշտման փուլում է: Թուրքիան գտնվում է Ասիա-Եվրոպա հատման կետում, «տառապում» է մաքսանենգությունից եւ ահաբեկչական հարձակումներից: Պատ կառուցելու մտադրությունը կարող է այդ տրամաբանության մեջ մտնել: Իսկ ՀՀ-ի հետ տնտեսական որեւէ կապ չկա, սակայն հայ-թուրքական սահմանին պատ կառուցելը արելի է դիտարկել որպես թուրք-իրանական սահմանին պատ կառուցելու մտադրության շարունակություն, այլ ոչ թե ՀՀ-ի դեմ ուղղված ինչ-որ քայլ»,-ասաց Մուշեղ Խուդավերդյանը:

Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկար տեսանելի չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031