Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանն առանձին գործիչ է, մենք ի՞նչ կապ ունենք»

Հունվար 16,2017 15:00 Share

«Սերժ Սարգսյանն իր առջեւ երբեք խնդիր չի դրել համոզել կամ չհամոզել Գագիկ Ծառուկյանին: Գագիկ Ծառուկյանի մասին որեւէ խոսակցություն, քննարկում մեր կուսակցությունում չի եղել արդեն գրեթե երկու տարի»,- «Առավոտի» հարցին` տեղյա՞կ եք, Սերժ Սարգսյանին հաջողվե՞ց համոզել Գագիկ Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Գագիկ Ծառուկյանն առանձին գործիչ է, ունի իր ծրագիրը: Գագիկ Ծառուկյանի հետ կապված դիմեք կամ Գագիկ Ծառուկյանին, կամ իր խոսնակին, կամ էլ գոնե ԲՀԿ-ի իր կուսակից ընկերներին: Մենք ի՞նչ կապ ունենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Հարցազրույցի այլ մանրամասներ

«Առավոտ»

14.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել