Լրահոս
Օրվա լրահոսը

Զվարճալի միջադեպ Արթիկում՝ գործարարների ելույթի ժամանակ (Տեսանյութ)

Հունվար 18,2017 18:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Արթիկում բացվեց «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի ուսումնական կենտրոնը: Բացմանը մասնակցում էին մի քանի խոշոր գործարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Ներկա էին հոլանդահայ գործարար Քրիստիան Գերիջին, Գերմանիայի Քյոլն քաղաքի «Դրայմփունգ» ընկերության սեփականատեր Հանս Յոհախին Հայնեն, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի մեծահարուստ եղբայրը՝ Դավիթ Վարագյանը, որը մտերմություն ունի Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաևի հետ:

Վերջինս իր հերթին Արթիկ էր հրավիրել Հայաստանում Իրանի ավտոմոբիլային գործարանի՝ «Ռենա» ՍՊԸ տնօրեն Ռեզա Նաֆեզիին, որը պատրաստվում է ստեղծել հայ-իրանական գորգագործության կենտրոն: Երբ Քրստիան Գերիջին սկսեց խոսել տեքստիլ ֆաբրիկայի մասին՝ փորձելով գովաբանել Վարագյան եղբայրներին, Վարագյանը ազգանունը բերանում մնաց, կտուրից ձյունը թափվեց հավաքվածների գլխին, այնպիսի տպավորություն էր՝ կարծես ինչ-որ մեկը դիտավորյալ լցներ գլխներին: Սկսվեց մի անզուսպ ծիծաղ, Քրիստիան Գերիջին անմիջապես գտավ անհամար դրությունից դուրս գալու ելքն՝ ասելով. «Շատ լավ նշան էր, օրհնվեցիք դուք»:

Ելույթների ժամանակ կտուրից թափվող ձյունը երկու անգամ անակնկալի բերեց հավաքվածներին:

Քրիստիան Գերիջին իր ելույթում ասաց. «Ինձի պետք է, որ հայ մարդիկ մնան էստեղ, ինձի պետք չէ, որ հայ մարդը իր հողը թողնի, գնա այլ երկիր աշխատի, իր կարոտը ունենա իր հողին ու ջրին: Ես որտեղ որ ծնվել եմ, դա Արևմտյան Հայաստանն է, որը մեր չէ այս պահին, այս մի կտոր հողը, որը մերն է, որն ազատ է, մենք իրար հետ պիտի պայքարենք, որ պահենք: Դրա համար աշխատատեղեր են պետք: Դրա համար ես եկել եմ ձեր հետ տանջվելու, մեր երկիրը բարձրացնենք եվրոմակարդակին, որը բոլորս ցանկանում ենք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031