Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի ապրած համայնքներում դպրոցները փակում են, կառուցում այնտեղ, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել»․ Էդգար Ղազարյան

Օգոստոս 17,2026 18:15 Share

«Այս ուսումնական տարվանից իրենց սեփական դպրոց չեն հաճախելու 231 դպրոցների աշակերտներ՝ հիմնականում բարձր լեռնային, սահմանամերձ համայնքներում։ Մեկնաբանվում է, որ աշակերտների թվաքանակի պակաս լինելն է պատճառը, բայց դա կարող է կրթական մեթոդաբանությունը վերանայելու պատճառ լինել, այլ ոչ թե դպրոցները փակելու»,-ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նա մի զուգահեռ անցկացրեց․ «Կառավարության որոշմամբ՝ փակման ենթակա են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները, իսկ նորակառույցների մեջ մեծ թիվ են կազմում դպրոցներ, որոնք նախատեսված են մինչև հարյուր աշակերտի համար։ Ի՞նչ է սա, եթե ոչ պետական միջոցների վատնում։ Կարելի է մտածել, որ այս ամենը վատ կառավարման հետևանք է։ Երբեմն նկատելի են այլ ծրագրեր, որոնք մտահոգության տեղիք են տալիս։ Հետաքրքիր է, թե ինչու է Վայոց ձորի մարզում նոր դպրոց կառուցվում Գոմք և Եղեգիս համայնքներում, որտեղ մինչև 1988-ը բնակվել են առավելապես ադրբեջանցիներ։ Միգուցե այս ծրագիրը հեռուն է գնում՝ փակել դպրոցներն այն համայնքներում, որտեղ ապրում են հայեր, կառուցել դպրոցներ այն համայնքներում, որտեղ ժամանակին ապրել են ադրբեջանցիներ։ Այս դահլիճում շատ եմ լսել անհանգստություն՝ արդեն օգոստոսի կեսն է, ո՞ւր են այն 300 հազար ադրբեջանցիները։ Միամիտ կլիներ կարծել, թե նրանք ՀՀ պետք է գային հենց առաջին օրը։ Ովքեր միամիտ չեն, ոնց որ թե հասկանում են, թե ոնց է նախատեսվում նրանց բնակեցումը ՀՀ-ում։ Պարզ է՝ առաջին հերթին պետք է լինի այն բնակավայրերում, որտեղ ապրել են նախկինում։ Ինչպես են ներկայացնում հայ հասարակությանը ապագա ծրագրերը՝ ակադեմիական քաղաք․ այդ գեղեցիկ, վառ երևակայությունը, որը պետք է դառնա իրականություն․․․ Իրականություն է այն, որ այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31