Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ն ավարտեց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածության քննարկումը։
Այժմ քննարկվում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։
ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցությունն առաջարկեց նրա թեկնածությունը։
ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը հարցրեց․ «Ո՞րն է պատճառը, որ ձեր թեկնածուներին չեք հայտնում։ Ի՞նչ խնդիր կա։ Ինչի՞ եք մինչև վերջին վայրկյանը ձեր թեկնածուներին գաղտնի պահում։ Կարո՞ղ է բան կա, որ պետք է չիմանանք»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը ներկայացնում էր Լիլիթ Գալստյանին, պատասխանեց․ «Երեկ է, որ մեր խմբակցության կողմից Լիլիթ Գալստյանի թեկնածությունը հաստատվել է»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































