Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Տրանս Ունիվերսալ» ընկերության տնօրենը համոզված է, որ թմրանյութերն իր ավտոմեքենայի մեջ տեղադրել է անհայտ անձը

Հունվար 19,2017 17:38

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 15.06.2016թ.-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ.-ի հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները Երևանի Տիգրան Մեծ պողոտայից բերման են ենթարկել «Տրանս Ունիվերսալ» շինարարական ընկերության տնօրեն Արտաշես Բ.-ին, որի անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերել են թղթե տոպրակի մեջ պահված թմրամիջոցներ, հոգեմետ դեղորայք, ինչպես նաև պայթուցիկ նյութ:

Մասնավորապես, փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ հայտնաբերվածի մեջ առկա են եղել 93.3 գրամ «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, թմրակտիվ բաղադրատարրեր պարունակող ավելի քան 65 գրամ տարբեր զանգվածներ, ինչպես նաև «ֆենազեպամ» և «տրամադոլ» տեսակի հոգեմետ դեղորայքի 15 դեղահատ:

Քննության ընթացքում, սակայն, շինարարական ընկերության 54-ամյա տնօրեն Արտաշես Բ.-ն վստահեցրել է, որ ինքը որևէ առնչություն չունի հայտնաբերված թմրամիջոցների և պայթուցիկ նյութի հետ: Վերջինս համոզված է, որ դրանք իր ավտոմեքենայի մեջ տեղադրել է անհայտ անձը` իրեն վնասելու և քրեական պատասխանատվության հիմքեր ստեղծելու դիտավորությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031