Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ զարմանա, եթե Աստանան օգտագործվի որպես հակահայկական ամբիոն». Արման Նավասարդյան (Տեսանյութ)

Հունվար 20,2017 12:25

«ՌԴ-ն եւ Թուրքիան առանցքային դեր են գրավում բանակցություններում, կարծես թե նրանց միջեւ որոշակի համագործակցություն կա»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Աստանայում հունվարի 23-ին Սիրիայի հարցով կայանալիք ՌԴ-Թուրքիա-Իրան ձեւաչափով բանակցություններին, ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ նրա՝ Աստանայում տեղի է ունենալու ոչ միայն թուրք-իրանական հարաբերությունների սրում. «Իրանը գտնում է, որ իր թիկունքում ՌԴ-ն եւ Թուրքիան վարում են ի վնաս Իրանի շահերի քաղաքականություն: Եթե սրվեն Իրան-Թուրքիա հարաբերությունները, հնարավոր է՝ վատթարանան ռուս-իրանական հարաբերությունները»:

Արման Նավասարդյանը հավելեց. «Չեմ զարմանա, եթե Աստանան օգտագործվի որպես հակահայկական ամբիոն: Դրա համար պետք է ներկա գտնվել եւ պաշտպանել Հայաստանի շահերը»:

Անդրադառնալով սիրիական հակամարտության շուրջ հնարավոր զարգացումներին՝ դիվանագետը նկատեց՝ ՌԴ-ն ցանկանում է վերջնական խաղաղության հանգրվանի հասնել Սիրիայում, սակայն այստեղ եւս այլ դերակատարների՝ Թուրքիայի եւ Իրանի շահերի բախման խնդիր կա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031