Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է պետք մաքրել արյունը

Հունվար 25,2017 12:30

Մաքրեք արյունը՝ սխտորի, կիտրոնի եւ մեղրի միջոցով

Արյան մեջ, բացի հիմնական կազմը՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ, կան նաեւ նյութափոխանակությունից առաջացած որոշ տարրեր, որոնք եւս շատ կարեւոր են: Անոթների առաձգականությունը, արյան նորմալ բաղադրությունը առողջության գրավականն են համարվում: «Առավոտի» հետ անոթների խնդիրների մասին խոսելիս, այսպես բնորոշեց բնաբույժ Լիանա Իսրայելյանը:

«Անոթների պատերին մոտ հոսող արյունն ավելի խիտ է, քան մեջտեղով հոսողը, իսկ երբ այդ արյան տարրերը դառնում են այնպիսին, որ արյան ճարպային գնդիկներն ավելանում են, նստում են անոթների պատերին եւ առաջացնում են խոլեստերինի կուտակումներ»,-նշում է բնաբույժը: Նրա խոսքերով՝ խոլեստերինի կուտակումներին նպաստում են մեծ քանակության կենդանական ճարպերի օգտագործումը, ծխելը, շաքարային դիաբետը, ավելորդ քաշը, քիչ շարժվելը, զարկերակային բարձր ճնշումը, շատ ուտելը եւ մեծ քանակի հասարակ ածխաջրատների օգտագործումը՝ շաքար, կոնֆետներ, քաղցրավենիքներ, գազավորված ըմպելիքներ:

Խոլեստերինը կարող է կուտակվել զարկերակների բոլոր հատվածներում՝ ե՛ւ գլխուղեղի, ե՛ւ վերջույթների՝ հատկապես ստորին, որը կարող է բերել մինչեւ անգամ գանգրենայի. «Նայած՝ դրանք որտեղ են կուտակվում, դրանից ելնելով էլ կարող է առաջացնել իշեմիկ ինսուլտ, ստենոկարդիա, սրտամկանի ինֆարկտ, աղիների գանգրենա: Գլխավոր զարկերակը, որը սնում է աղիները, խցանվում է եւ առաջանում է աղիների գագրենա: Ինչպես նաեւ կարող է առաջանալ գլխավոր զարկերակի անեւրիզմա, կապված ուղեղի հետ՝ լինի հիշողության վատացում, գլխացավեր, գլխապտույտներ, լինում է նաեւ տեսողության վատացում»: Մասնագետի դիտարկմամբ՝ շատ հաճախ մարդիկ չեն հասկանում, թե ինչու են ուտելու ժամանակ խեղդվում եւ ասում, որ թռավ շնչափողս: Սա, ըստ բնաբույժի, աթերոսկլերոզի առաջին նշանն է. «Դրանք այն անոթներն են, որ սնում են ուղեղի այն մասը, որը պատասխանատու է կուլ տալու համար: Շատ ժամանակ, ինսուլտի դեպքում էլ մարդը չի կարողանում կուլ տալ նույնիսկ ջուրը, այն նշան է, որ ինսուլտի օջախը գտնվում է կլման գործընթացը կառավարող անոթի վրա»: Բժշկուհու խոսքերով՝ մինչեւ ինսուլտը նախանշան կարող է լինել այն, որ կլման գործընթացը խանգարվում է:
Մարդը, ըստ բնաբույժի, ուշադրություն պետք է դարձնի, երբ առանց պատճառի ձեռքը կամ ոտքը սկսում է թմրել, ինչպես նաեւ՝ անհիմն տեսողության վատացման, թուլության զգացման ժամանակ:


Խոլեստերինի կուտակումից առաջանում են նաեւ թրոմբներ, որի կանխարգելման համար մասնագետը հորդորում է ուշադրություն դարձնել առողջությանը եւ այն պարզ կանոններին, որն անընդհատ կրկնում են մասնագետները. «Շատ մարդկանց մոտ առողջ ապրելակերպ ունենալը դարձել է հաճույք: Մարդիկ չեն հասցնում շատ շարժվել, առողջ սնունդ օգտագործել, քանի որ աշխատանքի տեղը նստած են, մեքենայի մեջ նստած են, քիչ են շարժվում: Շատ կարեւոր է, որ մարդիկ հետեւեն իրենց առողջական վիճակին, ճարպային նյութափոխանակությանը, որը երբ խանգարվում է, սկսվում են խոլեստերինային կուտակումները: Դրանք, առաջին հերթին, սկսում են լյարդում»:

Լիանա Իսրայելյանի խոսքերով՝ խոլեստերինը արյան մեջ կուտակվում է, երբ այն արյան մեջ 6-ից բարձր է: Խոլեստերինային խնդիրներ, մասնագետի խոսքերով, տղամարդկանց մոտ սկսվում են 40 տարեկանից հետո, կանանց մոտ՝ 55-ից հետո:

Բժշկուհին առաջին հերթին խորհուրդ է տալիս վնասակար սովորույթներից հրաժարվել՝ չօգտագործել երշիկեղեն, աղի, տապակած սնունդ եւ շաքար, մարգարին եւ մայոնեզ: Ինչպես նաեւ առանց մասնագետի խորհրդակցության, չօգտագործել խոլեստերին իջեցնող դեղեր. «Պետք է սննդակարգը փոխել, նորմալացնել արյան կազմը, որպեսզի չառաջանա թրոմբ: Կերակրացանկում սահմանափակել սպիտակ հացը, բոլոր բուլիոնները, այդ թվում նաեւ՝ սնկի, ճարպոտ մսի, կաթնամթերքների քանակը, ինչպես նաեւ սեւ թեյը, սուրճը, հասարակ ածխաջրատները, եփած սպանախը, համեմունքներից սեւ պղպեղի, աղի, մանանեխի քանակը, որոնք գրգռում են ախորժակը եւ ստիպում են անհիմն ուտել»:
Փոխարենը՝ մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել սխտոր, իմբիր, ծովամթերքներ, կտավատի սերմեր, ձեթ, սեւ եւ կարմիր խաղող: Ինչպես նաեւ՝ կարգավորել քնի մակարդակը, հաճախ լինել մաքուր օդին, չթողնել, որ ավելանա ավելորդ քաշը, արյան ճնշումը:


Խոլեստերինի կուտակումների ժամանակ, մասնագետը հաճախ իր հիվանդներին խորհուրդ է տալիս օգտագործել ալոճի, ազնվամորու տերեւների, մասուրի, եղինջի եփուկներ, որը նա նշանակում է՝ հաշվի առնելով տվյալ օրգանիզմի առանձնահատկությունը:
Բնական դեղատոմսերից անվնաս տարբերակ մասնագետն առաջարկեց կիտրոնով, սխտորով եւ մեղրով պատրաստուկը, որը կարող են գրեթե բոլորը օգտագործել՝ արյունը մաքրելու նպատակով:

«Հավասար քանակության սխտոր եւ առանց կեղեւի կիտրոնը մսաղացով աղալ կամ լավ մանրացնել բլենդերով: Ստացված զանգվածին ավելացնել այնքան մեղր, որ դառնա համասեռ, շիլայանման զանգված: Լցնել էմալապատ կամ ապակե ամանի մեջ, որը հնարավոր է հերմետիկ փակել: Ամբողջ օրվա ընթացքում պարբերաբար խառնել, թողնել 24 ժամ եւ օգտագործել օրը մեկ անգամ, 4 թեյի գդալ: Կարելի է օգտագործել 20 օր, ընդմիջել 10 օր, դարձյալ կուրսը շարունակել նույն հաճախականությամբ՝ կապված խնդրի խորությունից»,- նշեց բնաբույժը:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

22.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031