Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Լիբանանում

Հունվար 30,2017 14:15

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի 25-ամյակի կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությանությունը և հայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Լիբանանի հարավային Շամա զինավանում տեղակայված UNIFIL-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան հատված» կենտրոնակայան:

Կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ դեսպանության, UNIFIL-ի հայկական զորախմբի և հայ համայնքի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառում, որին ներկա էին խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Ուգո Չիլլոն, տարբեր երկրների զինծառայողներ։

Պաշտոնական արարողության ընթացքում 5-րդ զորախմբի հրամանատար՝ կապիտան Կարեն Աթոյանը ողջունեց ներկաներին` շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ռազմի դաշտում զոհված բոլոր հայ զինվորների վառ հիշատակը:

Այնուհետև, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր ելույթում ներկայացրեց Հայոց բանակի կազմավորման քառորդդարյա դժվարին, բայց միևնույն ժամանակ փառավոր ուղին՝ նշելով, որ Հայոց բանակը, պաշտպանելով Հայաստանի անկախությունը, միաժամանակ ողջ հայ ժողովրդի ազատատենչ ոգու մարմնավորումն է։

Դեսպանն առանձնահատուկ շնորհավորեց հայկական զորախմբին՝ միջազգային անվտանգության ապահովման շրջանակներում իրականացվող իրենց գնահատելի ծառայության և Հայաստանի Հանրապետության ու ՀՀ Զինված ուժերի հեղինակությունը մշտապես բարձր պահելու համար:

Ապա, դեսպան Մկրտչյանը ՀՀ բանակի 25-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց զինավանի սպայական անձնակազմին և հայ զինծառայողներին:

Լիբանանի հայոց թեմի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Մկրտիչ քահանա Քեշիշյանը բարի ծառայություն մաղթեց և իր օրհնությունը փոխանցեց զինվորներին:

Միջոցառման ավարտին հյուրերը ճաշակեցին հայկական ուտեստներ:

Տեղեկանք. 2016 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ UNIFIL-ում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 40 պետությունների զորախմբեր, որոնց ընդհանուր թիվը կազմում է 10000-ից ավել զինծառայող: UNIFIL-ի «Արևմտյան hատված» կենտրոնակայանում ծառայում են 13 պետությունների 3800 խաղաղապահներ, որոնց թվում՝ 32 հայ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031