Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանը ճիշտ կաներ, եթե նախեւառաջ անդրադառնար այս հայտարարություններին. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 31,2017 13:45

ԼՂՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայկական բանակի կազմավորման 25- ամյակի օրը խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարի հայտնի ելույթին, որտեղ ՀԱԿ առաջնորդը խոսել էր ԼՂ խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին։ «Ես ուզում եմ հեքիաթներին ընդհանրապես չհավատալ։ Առհասարակ չեմ ցանկանում լսել այն մարդկանց, ովքեր քաղաքական դիվիդենտներ են հավաքում, մանավանդ Ղարաբաղի հարցում։ Ինձ համար շատ սարսափելի է եւ վտանգավոր։ Խորհուրդ կտայի չլսել, չկարդալ նմանատիպ մարդկանց կամ քաղաքական գործիչների հայտարարությունները»,- ասել է նա։

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին ծանոթանալուց հետո խոսել քաղաքական դիվիդենտներ շահելու մասին, մեղմ ասած՝անազնիվ է։ Տեր-Պետրոսյանն իր ելույթում ընդամենը խոսել էր ԼՂ խնդրի լուծման անհրաժեշտության մասին՝ ասելով, որ այլ տարբերակ, քան փոխզիջումների գնալն է, չկա։ Եվ նրա ելույթը Հայաստանում քննադատության արժանացավ (հաճախ ընդդիմախոսների կողմից խեղաթյուրվելով նրա հայտարարությունները)։ Բացի այդ, Տեր-Պետրոսյանը միակ գործիչն է, որն այս ողջ ընթացքում բաց ու անկեղծ խոսել է ԼՂ խնդրի լուծման գնալու անհրաժեշտության մասին՝ անկախ նրանից, թե դա ինչպես կընդունվի հասարակական ընկալումներում։

Իսկ Տեր-Պետրոսյանը դիվիդենտներ կշահեր, եթե փորձեր ներկայանալ «ոչ մի թիզ հող» կարգախոսով, մոլորեցնելով հասարակությանը, թե կա ԼՂ խնդրի լուծման այլ տարբերակ։ Ի վերջո, նման երկրներում ազգայնական գաղափարախոսությունը շատ հաճախ ավելի է ընկալվում։

Եվս մեկ փաստ, փոխզիջումների մասին խոսել է նաեւ Սերժ Սարգսյանը, որը ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում խոսել էր անգամ 7 շրջանները վերադարձնելու մասին՝ ասելով. «մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ այդ երեք սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն՝ հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են՝ որպես անվտանգության գոտի։ Այսինքն՝ այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ..»։

Ու հիմա Վ.Բալասանյանը ճիշտ կաներ, եթե նախեւառաջ անդրադառնար Սերժ Սարգսյանի այս հայտարարություններին, առավել եւս, որ եթե Տեր- Պետրոսյանն ընդամենը կարծիք է հայտնում, ապա Սերժ Սարգսյանն ի պաշտոնե նաեւ որոշումներ կայացնելու իրավասություն ունի։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031