Լրահոս
Օրվա լրահոսը

Նպաստներ են տրվել ոչ կարիքավորներին. «Ժողովուրդ»

Փետրվար 01,2017 11:49

ՀՀ վերահսկիչ պալատը 2016 թվականի փետրվարի 8-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը ուսումնասիրություններ է իրականացրել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալություններում եւ բաժիններում։ Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ;

Վերահսկիչ պալատի հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզպետարանների ենթակայության թվով 20 սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (ՍԱՏԳ) եւ Ջերմուկի սոցիալական աջակցության տարածքային բաժնի վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 539 դեպքով 63 մլն 618 հազար դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ։

Օրինակ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի (ՏՎԿ) կողմից հարակից բազաներով ՍԱՏԳ/Բ/-ներին տրամադրված տեղեկատվության իրացման վերահսկողության արդյունքում հայտնաբերված 283 դեպքերով խախտումների գումարը կազմել է ընդհանուր 29 մլն 652 հագար դրամ։

Ըստ ՎՊ-ի՝ նպաստառու ընտանիքների կազմի, բնակարանային պայմանների, բնակության վայրի ճշտության ստուգման արդյունքում հայտնաբերվել է 90 խախտում՝ ընդհանուր 13 մլն 804 հազար 500 դրամի։

Իսկ ահա նպաստառու ընտանիքների անդամների՝ ըստ բնակության վայրի հաշվառման եւ այդ տվյալների համակարգ մուտքագրման ճշտության ստուգման արդյունքում հայտնաբերվել է 26 խախտում՝ ընդհանուր 6 մլն 111 հազար 500 դրամի։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728