Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը և Ֆամբոքս ընկերությունը սկսել են բիզնես համագործակցություն

Փետրվար 01,2017 15:01

Ընթացիկ տարվա առաջին օրերից սկիզբ դրվեց Համաշխարհային բանկի /ՀԲ/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում /ԳՏԿ/ գործող Ֆամբոքս սկսնակ ընկերության բիզնես համագործակցությանը: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում առաջին անգամ կիրառվող ՄարկԼոջիք տվյալների բազայի տեխնոլոգիաների հիման վրա։

Համագործակցության հիմք հանդիսացավ ՀԲ ներկայացուցիչների այցը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն 2016թ. օգոստոսին: Տպավորվելով գործընթացներով՝ ԳՏԿ ներկայացվեց պատվերի տեսակը և պահանջվող լուծումների տեխնոլոգիական նկարագիրը: Իսկ արդյունքում՝ կարևորագույն պատվերի իրականացումը ՀԲ-ի Վաշինգտոնի գրասենյակը վստահեց ստարտափ ընկերությանը:

«Ֆամբոքսի ընտրությունը պատահական չէր, այս ընկերության տեխնիկական հմտությունները բավարարում էին ներկայացվող պահանջներին. ՄարկԼոջիք տեխնոլոգիաների տիրապետումը լիովին նոր մարտահրավեր էր Հայաստանում: Բանկի փորձնական նախագիծը Ֆամբոքսի թիմն իրականացրեց բարձր որակով, որին և հետևեց վերջինիս գրանցումը ՀԲ-ում՝ որպես գործընկեր: Արդյուքնում սթարթափը ստացավ վեց ամիս տևողությամբ ու բացարձակապես մրցունակ գնով պայմանագիր», – նշում է ԳՏԿ մենեջեր Ամալյա Եղոյանը։

Ծրագրի իրականացման ընթացքում, բացի հիմնական մասնագետներից, ևս հինգ սկսնակ ծրագրավորողներ Գյումրիում կհմտանան նորագույն տեխնոլոգիայի կիրառման ասպարեզում: Ոչ միայն Ֆամբոքսի, այլև ԳՏԿ-ի համար սա իրական հնարավորություն է ձեռք բերել միջազգային ճանաչում Մարկլոջիքի ոլորտում, ինչպես նաև՝ նորանոր պատվերներ՝ ծրագրային փաթեթում ունենալով Համաշխարհային բանկի նման հեղինակավոր պատվիրատու:

 

«ԳՏԿ-ի աճող փորձառությունը պատվիրատուների շրջանում բավական աշխույժ բնույթ է կրում, և հատկապես վերջին ամիսներին մենք շարունակական բանակցություններ ենք վարում թե՛ հայկական, թե՛ տարբեր երկրների ընկերությունների հետ», – հավելեց Ամալյա Եղոյանը։

Կենտրոնի պատասխանատուների կողմից տարվող մշտական աշխատանքներն նպատակ ունեն տարաբնույթ պատվերներն ուղղորդել Գյումրիում տեղակայված ընկերություններ: Մի կողմից ստեղծվում են նոր շխատատեղեր, մյուս կողմից աճում են մասնագետների հմտություններն ու գիտելիքներն այս մրցակցային դաշտում: Ի վերջո, ընկերությունների հաջողության պատմությունները գրավում են նոր պատվիրատուների՝ ԳՏԿ-ն դարձնելով գրավիչ և որակյալ վայր բիզնեսի զարգացման համար:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2014-ին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Էլեկտրոնային հասարակություն ծրագրի ներքո, ՀՀ կառավարության և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից: Այն լավագույնս ծառայում է իր առաքելությանը՝ Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոն՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների զարգացող միջավայր, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և հնարավոր դարձնելով տաղանդավոր երիտասարդների և ընկերությունների համար կյանքի կոչելու նորարարական գաղափարներ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728