Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների անփութության փաստով հարուցվել է քրեական գործ

Փետրվար 01,2017 17:26

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործը:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Գ.-ն նշված հիմնարկում նախապես անձնական զննության ենթարկվելուց հետո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի միջոցով 26.08.2016թ.-ին տեղափոխվել է դատարան: Այդ ընթացքում ուղեկցող ոստիկաններ Հմայակ Հ.-ն, Արսեն Լ.-ն և Մանուկ Ե.-ն, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ վերաբերմունք, պատշաճ հսկողություն չեն իրականացրել կալանավորի նկատմամբ, ինչի հետևանքով վերջինս անհայտ անձից` անձամբ օգտագործելու նպատակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի «տրամադոլ» տեսակի հոգեմետ դեղորայք: Այն հայտնաբերվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում՝ տեղի աշխատակիցների կողմից կալանավորի անձնական խուզարկության ժամանակ, նրա գուլպայի մեջ:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` ուղեկցող ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու համար հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728