Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծես բեն Լադեն 2-ին էին բերել…ցո՜ւյց տվեք Սլոյանին գլխատող ու հրճվող Ադրբեջանին». Ալավերդյանը՝ Լապշինի արտահանձնման մասին (Տեսանյութ)

Փետրվար 09,2017 13:14

Ժամանակին շատերը կարծում էին, թե Հունգարիայի կողմից հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահաձնելու գործողությունը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին, մինչդեռ իրականում այդպես չէր: Նմանօրինակ պատրանք էլ Բաքվի քարոզչամեքենան փորձում է հրամցնել Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին իրեն արտահանձնելու պարագայում: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Միջազգային նորմերը չեն խրախուսում այնպիսի գործողություններ, որոնք ենթադրում են մարդու արժանապատվության ոտնահարում: Երբ կա քաղաքական հանցագործությանն առնչվող որեւէ դեպք, բայց ոչ քաղաքական հանցագործություն, երբ կա կասկած, որ այդ անձը պաշտպանված չի լինելու եւ կարող է ենթարկվել կտտանքների, ահա այս նորմերի խախտումներով է կայացել Լապշինի արտահանձնումը: Այն հակասում է նաեւ Ադրբեջանի եւ Բելառուսի օրենսդրությանը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով օդանավակայանում Լապշինի ձերբակալության  գործողությանը, որը շատերն իսկական թատերական ներկայացում են որակել, նա այսպիսի համեմատություն արեց. «Կարծես թե բեն Լադեն 2-ին էին բերել…իսկ դա արդեն իսկ արժանապատվությունը նսեմացնող գործողություն է»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Լապշինի արտահանձնումը «թմբկահարող» Ադրբեջանին կողքին պետք է ցույց տալ այդ նույն Ադրբեջանին, որը գլխատում է Քյարամ Սլոյանին եւ հրճվում դրանից:  Ըստ տիկին Ալավերդյանի՝ քաղաքակրթական եւ քաղաքական նման ցածր մակարդակը սպառնալիք է ողջ աշխարհի համար:

Մանրամասն` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728