Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահրատարակվել է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետի աշխատությունը

Փետրվար 14,2017 19:12

Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնը  փետրվարի 14-ին ներկայացրեց Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» աշխատության վերահրատարակված հատորը: Այս օրը 1868 թվականին է ծնվել է հենց ինքը՝ Քաջազնունին:

«Մի առիթով, գուցե և շատ առիթներով, որոնք հիմա չեմ հիշում, առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից մեկն ասել է, որ ով առաքելական եկեղեցու հետևորդ չէ, ուրեմն հայ չէ: Այս գրքում Քաջազնունին հենց այդ խնդրին է անդրադառնում ու փորձում է հասկանալ, թե ով է հայը»,- ասաց «ԱՆԻ» կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը գիրքը ներկայացնելու ժամանակ:

Թաթուլ Հակոբյանը շեշտեց, որ գիրքը հայ քաղաքական և փիլիսոփայական մտքի պատմության լավագույն և եզակի գործերից մեկն է: Նա նաև խոստացավ, որ կփորձի շարունակել հրատարակել Քաջազնունու աշխատությունները, քանի որ կարծում է, որ այսօրվա սերունդը պետք է ծանոթանա  Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետի մտքերին:

Հիշեցնենք, որ «Ազգ և Հայրենիք» աշխատությունն առաջին անգամ հատվածաբար տպագրվել է ՀՅԴ «Հայրենիք» (Բոստոն) ամսագրում՝ 1923-1924 թվականներին:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728