Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալ եմ «Ժառանգություն» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում իմ թեկնածությունը առաջադրելու համար. Անդրիաս Ղուկասյան

Փետրվար 17,2017 11:11

Մեր ժողովուրդը զրկված է ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իր կառավարությունը ընտրելու հիմնարար իրավունքից: Ժողովրդի իշխանությունը յուրացրած եւ երկրում սահմանադրական կարգը տապալած ուժերը պարբերաբար անցկացնում են շինծու քվեարկություններ, որոնց արդյունքը լինում է նախապես կանխորոշված: Նման «ընտրությունները» միշտ սկսվում են հանրապետական կուսակցության խոստումով՝ երաշխավորել անբիծ քվեարկության անցկացումը, սակայն շատ արագ վերածվում են ընդդիմադիր կուլակությունների եւ անկախ դիտորդների ահաբեկման, քաղաքացիներին ճնշելու եւ կաշառելու տհաճ գործընթացի: Համաշխարհային փորձը վկայում է, որ նման հանցավոր ռեժիմներին, ինչպիսին հաստատված է Հայաստանում, հնարավոր է հաղթահարել համազգային մասշտաբների հասնող քաղաքական շարժումների միջոցով: Նման շարժումների առկայությունը անհրաժեշտ պայման է, որ թույլ է տալիս ընդդիմադիր կուսակցություններին կասեցնել միմյանց հետ մրցակցությունը եւ միավորվել հանցավոր ռեժիմի հեռացման գործում:

Չորս տարի առաջ ես միացա մեր ժողովրդի հիմնարար իրավունքների համար պայքարին, որպես նախագահի անկախ թեկնածու: Այսօր նույնպես միանում եմ ընդդիմադիր կուսակցությունների պայքարին, որպես անկախ, ոչ կուսակցական թեկնածու, նպատակ դնելով իմ առջեւ՝ ամրացնել ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության կապերը Հայաստանում սահմանադրական կարգը հաստատելու գործում:

 

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

17 փետրվարի, 2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728