Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանում ներքաղաքական սուր պայքար սկսվի, սահմանային դեպքերի աճ կգրանցվի՞ (Տեսանյութ)

Փետրվար 23,2017 16:32

«Յուրաքանչյուր իշխող պետք է իրեն ապահովագրի: Եթե Ալիեւն ուզում է իշխանությունը փոխանցել որդուն, պետք է այն տա մի վստահելի մարդու, որը հետագայում կփոխանցի որդուն, տվյալ դեպքում՝ կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի մասին է խոսքը: Բայց Ալիեւի հիվանդության մասին տվյալների չեմ տիրապետում»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելուն, ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Ալիեւի՝ ծանր հիվանդ լինելու մասին լուրերը սոցցանցերում տարածվել էին Մեհրիբան Ալիեւայի նշանակումից հետո:

Հովհաննիսյանը նկատեց, որ Մեհրիբան Ալիեւայի նշանակումը կլանային  կառավարման մի մասն է, իսկ առաջիկա տարիներին իշխանությունից դուրս մնացած կլանի ներկայացուցիչները գուցե գնան պայքարի. «Կան վտանգներ, որ Ադրբեջանում առաջիկայում ներկլանային սուր պայքար կսկսվի: Դա առաջիկա ամիսներին պարզ կլինի: Իսկ եթե ներքաղաքական գործընթացները լարված են, իշխանությունն այն փորձում է «լրացնել» կամ զսպել սահմանին որոշակի լարվածություն առաջացնելով»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728