Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը ցուցադրվել է Էլթոն Ջոնի «Օսկարի» երեկույթին (Տեսանյութ)

Մարտ 01,2017 10:09

Հանրահայտ բրիտանացի երաժիշտ, երգահան, դաշնակահար Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ցուցադրել է «Օսկարի» մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված իր երեկույթին:

Այս մասին Instagrm-ում տեղեկացնում է ֆիլմի պրոդյուսերներից Էրիկ Էսրաիլյանը:
««Մենք պատիվ ենք ունեցել «Խոստումը» ֆիլմը թողարկել 2017-ին: Շնորհակալություն @eltonjohn @davidfurnish @ejaf

… Նոր պաշտոնական թրեյլերը կհայտնվի կինոթատրոններում մարտի 3-ից: Իսկ բոլոր կինոթատրոններում Ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ից… Պահպանի՛ր խոստումը և երբեք մի՛ մոռացիր: Սա միայն ֆիլմ չէ. այն մարդկությանն ուղղված շարժում է»,-գրել է Էսրաիլյանը՝ գրառմանը կցելով լուսանկար՝ Ջոնի և Դևիդ Ֆերնիշի հետ:

Էլթոն Ջոնը ևս լուսանկար է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում:
Երգիչը նաև շնորհակալություն է հայտնել Էրիկ Էսրաիլյանին, Survival Pictures-ին՝ իրենց խոստումն իրականացնելու, իրենց համար կարևոր նշանակություն ունեցող «Խոստում» ֆիլմի ցուցադրմամբ աճուրդին աջակցելու համար: Ֆիլմը երեկույթի ընթացքում հավաքել է 7 միլիոն դոլար: Ստացված հասույթը կուղղվի բարեգործությանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031