Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի սուսերամարտիկները կպայքարեն պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար

Մարտ 03,2017 11:46 Share

Այս օրերին սուսերամարտի Հայաստանի հինգ սուսերամարտիկներ Բուլղարիայում են: Նրանք պետք է մասնակցեն պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:

Անցած ամիս պատանի սուսերամարտիկները Իտալիայում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ Մայքլ Հովհաննիսյանը տեղ է զբաղեցրել 20-րդ հորիզոնականում: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայում ասում են, որ այդպիսի արդյունք դեռ չէր եղել:

Ֆեդերացիայում ասում են նաեւ, որ աշխատանքներ են տարվում 2018 թվականին Բուենոս-Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Իսկ մինչ այդ, այս տարիքային խմբերը հանդես են գալու աշխարհի, մեծահասակները՝ Հայաստանի առաջնությունում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031