Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարը մասնակցեց Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի վերանորոգված շենքի բացման արարողությանը

Մարտ 03,2017 14:36

Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Գերմանիայի հայ գործարարների միության և «Արման Տերտերյան» հիմնադրամի հովանավորությամբ Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի վերանորոգված շենքի բացման պաշտոնական արարողությանը:

Բացման արարողությանը մասնակցում էին նաև Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, պոլիկլինիկայի աշխատակիցներ և հյուրեր:

Կարևորելով Հայաստանում սփյուռքահայերի ներդրումային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը՝ նախարարը բարձր գնահատեց Գերմանիայի հայ գործարարների միության կողմից Հայրենիքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա մասնավորապես ասաց. «Շնորհակալ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր այսօր Հայաստանում ներդրումներ են կատարում, հատկապես՝ Գերմանիայի հայ գործարարների միությանը: Ես շատ ուրախ եմ, որ սփյուռքահայերը Հայաստանում  միշտ այնտեղ են, որտեղ նրանց կարիքը զգացվում է՝ կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ոլորտներում: Շնորհավորում եմ վերանորոգված հիանալի բժշկական հաստատության վերաբացման առիթով»:

Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզն իր խոսքում ասաց, որ Հայաստանի զարգացման մասին պետք է յուրաքանչյուր հայ մտածի՝ վստահեցնելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու:

Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց գերմանահայ բարերարներին՝ ազգանվեր  գործունեություն ծավալելու համար  և շնորհակալագրեր հանձնեց Գերմանիայի հայ գործարարների միությանը և անձամբ՝ Մուրադ Աքյուզին:

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը նշեց, որ ծանոթ լինելով Գերմանիայի հայ գործարարների միության ծավալած տասնյոթ տարվա գործունեությանը, կարող է փաստել՝ միության աշխատակիցները մշտապես համայնքի կողքին են և Հայրենիքից հեռու հայկական միջավայր են ստեղծում:

Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը շրջայց կատարեց պոլիկլինիկայում և ծանոթացավ կատարված աշխատանքներին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031