Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղ պատասխանատու է Ս. Օհանյանը, պատասխանատու է նաեւ նախագահը». Փաշինյանը՝ կերոսինի մասին (Տեսանյութ)

Մարտ 03,2017 15:08

«Այսօր առավոտյան Կարեն Կարապետյանի հետ երկրորդ հեռախոսազրույցն եմ ունեցել կերոսինի թեմայով: Հարցը լուծված է: Կերոսինը սկսել են մաքսազերծել: Գնումներն իրականացնում են պետական մարմինները, իսկ այդ ապօրինությունը թույլ տվող չինովնիկները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-«ԵԼՔ» դաշինքի միասնական շտաբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օրերս ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կերոսինի շուրջ  հնչեցրած հայտարարությանը, ասաց դաշինքի կազմում ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ըստ վարչապետի՝  անորակ վառելիքի պատճառով ապրիլյան քառօրյայի ժամանակ զինտեխնիկան չի աշխատել:

Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ հետագայում մանրամասն կպարզեն, թե ինչ տեղեկատվության հիմա վրա էր արվել վարչապետի հայտարարությունը:

Արդյոք դրանում Սեյրան Օհանյանին պատժելու միտում կա՞, պատգամավորի խոսքով. «Որտեղ պատասխանատու է Սեյրան Օհանյանը, պատասխանատու է նաեւ Սերժ Սարգսյանը: Հակառակը եւս որոշակիորեն հնարավոր է»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031