Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիգեն Սարգսյանը պարտավոր է հարցի պատասխանը տալ». Արամ Սարգսյանը՝ կերոսինի մասին (Տեսանյութ)

Մարտ 03,2017 13:25

«Եթե վարչապետի այդ հայտարարությունն անկեղծության պոռթկում էր, ողջունելի է: Այդ հարցին պետք է պատասխանի Վիգեն Սարգսյանը, նա պարտավոր է պատասխանել եւ ասել՝ եղե՞լ է նման բան, ի՞նչ չափով, եւ որքա՞ն տեխնիկայի մասին է խոսքը: Փաստորեն, տեխնիկան դրա պատճառով դուրս չի եղել, երեխեքը մնացել են մենակ»,-«ԵԼՔ» դաշինքի միասնական շտաբում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կերոսինի շուրջ հնչեցրած հայտարարությանը, ասաց դաշինքի կազմում ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ըստ վարչապետի՝ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան քառօրյայի ժամանակ զինտեխնիկան չի աշխատել:

Ըստ Արամ Սարգսյանի՝ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը եւս պետք է հարցի պատասխանը տա. «Եթե վարչապետն է ասում, նա ինչո՞ւ չի ասում»:

Արամ Սարգսյանը մեկնաբանեց նաեւ կարծիքը, թե վարչապետի հայտարարությունը Սեյրան Օհանյանին պատժելու համար է. «Դրա համար կարող է պատասխանատու լինել ցանկացած մարդ՝ ներառյալ վառելիքը ներկրողը, խառնողը…Բացարձակ նկատի չունեմ Սեյրան Օհանյանին: Եթե վարչապետը կեղծ հայտարարություն է արել՝ նրան մեղադրելու համար, չի կարելի այդպես»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով էլ՝ վարչապետի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին. «Պետք է հետաքննություն անցկացվի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031