Լրահոս
Օրվա լրահոսը

Սարի թաղի դեպքերով հարցաքննված ոստիկանը ոչինչ չէր հիշում

Մարտ 03,2017 15:18

Սարի թաղում news.am կայքի լրագրող Խորեն Գրիգորյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու գործով արագացված դատաքննություն անցկացնելու մասին ամբաստանյալների միջնորդության վերաբերյալ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում չհրապարակեց, բայց, ըստ էության, անցավ վկաների հարցաքննությանը:

Մեղադրյալներ Գոռ Խաչատրյանի ու Գարեգին Հովսեփյանի միջնորդությանը առարկեց Խորեն Գրիգորյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը՝ պնդելով, որ արագացված դատաքննություն չի կարող ընթանալ, քանի որ քրեական գործը թերի է քննված. «Չեն բացահայտվել այն անձինք, որոնք թույլ են տվել այն հանցագործությունը, որը տեղի է ունեցել, քանի որ գտնում ենք, որ այս գործով ոստիկանները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ տվյալ դեպքում, ոստիկանների բացահայտմանն ուղղված որեւէ գործողություն չի կատարվել, իսկ այն անձինք, որոնք այսօր հայտնվել են ամբաստանյալների աթոռներին, ըստ էության, գործել են ոստիկանության ցուցումով»:

Դատարանը պարոն Կիվիրյանի առարկությունը լսելուց հետո հարցաքննեց գործով վկա ոստիկան Արկադի Վանեսյանին:

Վկան նշեց՝ ինքը որեւէ բան չի հիշում ու խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը:

Պարոն Կիվիրյանը մի շարք հարցեր ուղղեց վկային, մասնավորապես, թե ինչ կոնկրետ գործողություններ են դեպքի օրը կատարել ոստիկանները, ինչ առիթով էին այնտեղ գտնվել, ինչ գործառույթներ են իրականացրել, ում եւ ինչ են տեսել, բայց վկան կոնկրետ պատասխաններ չէր տալիս ու պնդում, որ երկար ժամանակ է դեպքից անցել, ու ինքը ոչինչ չի հիշում, չնայած դրան՝ վկան հեշտությամբ ճանաչեց ամբաստանյալներին՝ ասելով, որ նրանց դեմքը շատ լավ հիշում է, բայց թե ինչ առիթով է հիշում, ինչու են այդ անձինք տպավորվել, ինչ գործողություններ են նրանք կատարել, վկան կրկին չկարողացավ մտաբերել: Այն հարցին՝ հնարավո՞ր է՝ ինքը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, վկան պնդեց՝ ոչ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 15-ին:

Հիշեցնենք, որ Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. հուլիսի 29-ին, ժամը 22-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի թաղում գտնվող Գլինկա փողոցում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը և դիտավորությամբ ոչնչացրել է զգալի չափի` 145.000 ՀՀ դրամ արժողության «Sony HDR-CX620» մոդելի թվային տեսախցիկը: Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:

Գարեգին Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին, ժամը 22-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի թաղում գտնվող Գլինկայի փողոցում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031