Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքային միջանձնային միջադեպը քաղաքականացվել է. Աշոտ Ահարոնյան

Մարտ 04,2017 16:58

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն է տարածել Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմնակիցների միջև այսօր գրանցված հերթական բախման վերաբերյալ:

Այսօր Արտաշատում միջադեպ է արձանագրվել երկու երիտասարդի միջև: Շարքային միջանձնային դեպք, ինչպիսիք միշտ եղել ու լինելու են: Բայց քանի որ միջադեպը հետևողականորեն քաղաքականացվել է որոշ լրատվամիջոցների կողմից, հարկ ենք համարում մանրամասնել, չնայած ԶԼՄ-ների մեր բարեխիղճ գործընկերների հարցումներին արդեն իսկ պատասխանել ենք:

Վերոհիշյալ երիտասարդներից մեկի քենին վերջինիս բողոքել է, որ մյուս երիտասարդը անհանգստացնում է իրեն: Կողմերը հանդիպել են, պարզաբանումը թեժացել է, վիճել են, ինչի ժամանակ էլ նրանցից մեկը գործի է դրել օդամղիչ ատրճանակ:

Միջադեպի մասնակիցներից ոչ ոք վնասվածք չի ստացել:
Այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում:
Կատարվում են համապատասխան գործողություններ:
Այսքանը՝ տասնյակ շարքային դեպքերից մեկը, որը շահարկվել է ինչ-ինչ նպատակներով:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում քաղաքական ուժերին, կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ ոչ հավաստի լուրեր տարածելուց, անտեղի կրքեր չբորբոքել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

Ոստիկանությունը պատրաստ է պատասխանել բոլոր հարցումներին և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են զուտ իրականությունն իրազեկելու մեր քաղաքացիներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031