Լրահոս
Օրվա լրահոսը

Ինը մասնակից, յոթ մեդալ

Մարտ 04,2017 23:49

Հայաստանի հունահռոմեական ըմբիշները, առանց առաջատարներ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի, Կիեւում անցկացված ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարում յոթ մեդալ նվաճեցին:

Ուկրաինայի ականավոր մարզիչներին եւ ըմբիշներին նվիրված  21-րդ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը: Արծաթե մեդալի արժանացան 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ Արթուր Շահինյանը (98 կգ), իսկ 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը,  Վարշամ Բորանյանը՝ 75 կգ, Ռաֆիկ Մանուկյանը՝ 80 կգ եւ Մաքսիմ Մանուկյանը՝ 85 կգ, բավարարվեցին մրցանակային երրորդ տեղով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031