Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Նոյեմբերյանի Ազատության հրապարակը փակ ՕՐՕ դաշինքի համար

Մարտ 06,2017 14:37

Վաղը՝ մարտի 7-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը եւ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը հավաք են անցկացնելու: Նոյեմբերյանում քաղաքական հավաքները հիմնականում կայանում են քաղաքի կենտրոնական՝ Ազատության հրապարակում:

Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանից տեղեկացանք, որ փետրվարի 27-ին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը Նոյեմբերյանի համայնքապետարան է դիմել, որպեսզի մարտի 7-ին, ժամը 14-ից 18-ը Նոյեմբերյանի Ազատության հրապարակը տրամադրվի այդ դաշինքի նախընտրական հավաքի համար: ՕՐՕ դաշինքը Նոյեմբերյանի համայնքապետարան է դիմել, որ հավաք անցկացնելու նպատակով այդ հրապարակը մարտի 7-ին, ժամը 12-14-ը տրամադրվի իրենց:

Նոյեմբերյան համայնքի ղեկավարն ասաց, որ տարածք տրամադրելու համար դիմումը, ըստ օրենքի, պետք է ուղարկվի միջոցառումից առնվազն 7 օր առաջ, ՕՐՕ դաշինքը խախտել է ժամկետը, այդ դաշինքին նշված հրապարակը տվյալ ժամանակահատվածում չի կարող տրամադրվել:

Այժմ Նոյեմբերյանի Ազատության հրապարակում «Ծառուկյան» դաշինքի նախընտրական հանդիպման համար հարթակ է հավաքվում, տեխնիկական սարքավորումներ տեղադրվում: ՕՐՕ դաշինքը շրջիկ ավտոմեքենայի բարձրախոսով Նոյեմբերյանի քաղաքի բնակիչներին հայտարարել է մարտի 7-ին սահմանամերձ քաղաքում կայանալիք հանդիպման մասին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031