Լրահոս
Օրվա լրահոսը

Գիսանե Պալյան. «Մեր երաժիշտները ոչնչով չեն զիջում արտերկրի երաժիշտներին». «Ժողովուրդ»

Մարտ 10,2017 11:52

«Էմփիրեյ» ռոք խումբը մարտի 24-26-ը պատրաստվում է մասնակցել Music Drive երեւանյան միջազգային փառատոնին։ Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց խմբի անդամ, երաժիշտ Գիսանե Պալյանը։

«Փառատոնին մասնակցելու են տարբեր երկրների առաջատար ռոք խմբեր, բացի մեզնից՝ Հայաստանից կներկայանան այլ, հիմնականում կայացած, ճանաչված խմբեր եւս։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա փորձի փոխանակում՝ արտերկրի խմբերի հետ, իսկ որ ամենակարեւորն է՝ հանդիսատեսի հետ կենդանի շփում հաստատելու հնարավորություն կընձեռվի։ Չէ՞ որ ռոքի փիլիսոփայությունն ու նպատակը հենց մարդկանց էներգետիկա, մեսիջներ փոխանցելն ու ստանալն է։ Ռոքն այն երաժշտությունը չէ, որը կարելի է լսել, օրինակ, ընթրելիս, ուտելուն զուգահեռ։ Ռոքը տոն է, որը միտված է մարդու մեջ ինչ-որ բան արթնացնելուն»,- մեկնաբանեց երաժիշտը։

Նա նաեւ նկատեց, որ երաժշտական այն խմբերը, որոնք մեկնում են Հայաստանից եւ արտերկրում թեկուզ փոքրիկ հաջողության են հասնում, միանգամից լայն ընդունելություն են ստանում հայրենիքում, իսկ ահա այն խմբերը, որոնք մնում են այստեղ եւ ոչ պակաս նվաճումներ են ունենում, հաճախ անտեսվում են ժողովրդի կողմից. «Ցավալի է, որ չի գնահատվում այն, ինչ ներսում է։ Բայց արի ու տես, որ մեր երաժիշտները ոչնչով չեն զիջում արտերկրի երաժիշտներին այն դեպքում, երբ դրսում կազմակերպչական խնդիրները շատ ավելի հեշտ է լուծել։ Այնպես որ, փառատոնը հնարավորություն կընձեռի վերագնահատելու ներսի խմբերին»,- շեշտեց Գ. Պալյանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031