Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգը համապատասխան է ժամանակակից միտումներին»

Ապրիլ 06,2023 12:30

Երգահան, պրոդյուսեր Գիսանե Պալյանը՝ Բրյունետի «Եվրատեսիլի» երգի ու մրցույթի մասին

– Երգչուհի Բրյունետն այս տարի Հայաստանի պատվիրակն է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում: Ի՞նչ կարծիքի եք մեր պատվիրակի երգի մասին։

– Կարծում եմ՝ ներկա պահին մեր ներկայացուցիչը շատ ճիշտ է ընտրված, քանի որ համապատասխանում է ժամանակակից շոու-բիզնեսի բոլոր պահանջներին` ժամանակակից ոճաբանություն, լավ ձայնային տվյալներ, արտիստիզմ, կրեատիվ մտածելակերպ ու վառ ընդգծված անհատականություն։

– Առաջին հերթին ի՞նչը Ձեզ գրավեց։

– Երգը համապատասխան է ժամանակակից միտումներին` ունի ազդեցիկ ու հիշվող մեղեդային հատված, ռեփ, որն արդիական է, ու գերէմոցիա, որ հասցվում է տեղ՝ թե երգով, թե տեսահոլովակով։

Երաժշտական գունապնակը չափազանց խայտաբղետ է` հուզական ու նուրբ պիանոներից մինչեւ ագրեսիվ ռեփային ռեչիտատիվ, դրամատիկ կուլմինացիայից մինչեւ հայերեն խոսքի կատարյալ միաձուլում այս հայկականին ոչ բնորոշ վիճակին:

Ակամայից համեմատում եմ այս վիճակը XX-րդ դարասկզբի գրականության մեջ էկզիստենցիալիստների ստեղծագործությունների հետ, որոնց նպատակը հույզ ու տրամադրություն ստեղծելն էր…

– Որպես պրոդյուսեր ի՞նչ կփոխեիք երգի մեջ։

– Ոչինչ չէի փոխի։

– Իսկ «Եվրատեսիլը» արդար մրցույթ համարո՞ւմ եք։

– Միանշանակ չեմ կարող ասել…

– «Եվրատեսիլի» պատմության մեջ ո՞րն է Ձեր ամենասիրելի երգը։

– Մի քանի երգեր կարող եմ առանձնացնել, որոնցից մեկը Իվետա Մուկուչյանի LoveWave-ն է։

Զրուցեց Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930