Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. 23 օր առաջ. Գյումրիում կրակոցներ են, հարձակում Բագրատյանի գրասենյակի վրա (Տեսանյութ). «Ա1+»

Մարտ 11,2017 11:05

1995-ի քարոզարշավի ընթացքում Գյումրիում կրակոցներ են հնչում ԱԺՄ հանրահավաքի ժամանակ: Հենց ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի ելույթի ժամանակ ժողովրդի թիկունքից լսվում է 4-5 կրակոց, որի հեղինակին այդպես էլ չեն բացահայտում:

1999-ին անհայտն անձինք հարձակվում են Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության երեւանյան գրասենյակներից մեկի վրա: Կուսակցության ներկայացուցիչները տարածած հայտարարությամբ վստահեցնում են, որ տեղի ունեցածը 9-րդ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Էդուարդ Մադաթյանի ձեռագիրն է: Թեկնածուն ավելի հայտնի էր Խուճուճ Էդո անունով:

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը բուռն կրքեր են ծավալվում այն հարցի շուրջ, թե ինչքան լայն կամ երկար պետք է լինի քվեատուփի ճեղքը: Անդամների մի մասի կարծիքով, քվեատուփի գործող ճեղքը փոքր է եւ 70-ամյա ծերերի համար դժվար է այն նկատել: Ի վերջո հանձնաժողովը որոշում է ճեղքի համար սահմանել 3 միլիմետր լայնություն :

Երեւանի 11-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված խորհրդարանի նախագահ Խոսրով Հարությունյանը իր հնարավոր ընտրողներին հրավիրում է հանդիպման: Հընթացս հիշեցնում է, որ ինքը նրանցից է, ում մարդիկ աղ ու հացով դիմավորել:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031