Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը «Եվրատեսիլ-2017»-ին կներկայացնի հաշմանդամ Յուլյա Սամոյլովան

Մարտ 13,2017 12:02

Երգչուհի Յուլյա Սամոյլովան կներկայացնի Ռուսաստանը «Եվրատեսիլ-2017» մրցույթին: Նա կկատարի «Flame is burning» երգը: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական Առաջին հեռուստաալիքի հաղորդագրությունը:

Յուլյան մանկուց տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով և ունի առաջին խմբի հաշմանդամություն: Միևնույն ժամանակ աղջիկն ապրում է լիարժեք կյանքով:

«Ես, իհարկե, ցնցված եմ, մինչեւ հիմա չեմ կարողանում գիտակցել, որ դա ինձ հետ Է տեղի ունենում: Ես երջանիկ եմ»,­-ասել է երգչուհին գործակալությանը:

Երգչուհի և կոմպոզիտոր Յուլյա Սամոյլովան ծնվել Է 1989 թվականին: Բազմիցս հաղթել Է տարբեր երաժշտական մրցույթներում, 2013 թվականին մասնակցել Է «Ֆակտոր Ա» երգի հեռուստանախագծին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031