Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ. տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի և իր համակիրների կողմից

Մարտ 17,2017 13:02

Աջափնյակ վարչական շրջանում նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի և իր նախկին մտերիմներից մեկի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, որը, ցավոք, ուղեկցվել է ֆիզիկական ուժի գործադրմամբ, բացարձակապես աղերս չունի քաղաքական գործընթացների և գալիք ընտրությունների հետ:

Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի և իր համակիրների կողմից ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկի մոտակայքում: Ինչ վերաբերում է ապրիլի 2-ից հետո հնարավոր զարգացումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀԿ Աջափնյակի կառույցը ջատագովն է իրականությունը պարզելու և բոլոր մեղավորներին իրենց տեղը դնելու, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից:

Գալիք ընտրություններին Աջափնյակում վերահաս պարտությունից սադրանքների դիմող թեկնածուի թիմին առաջարկում ենք վերադառնալ քաղաքակիրթ հարթություն: Մեր կողմից գործադրելու ենք բոլոր ջանքերը ընտրական գործընթացներն օրինականության դաշտում պահելու ուղղությամբ:

ՀՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նանի says:

    Հարցրեք բնակիչներիմ:Նույնիսկ արհամարհանքիս արժանի չէ այս անպատկառ կեղծիքը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031