Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրառատում խայտաբղետ շերտեր կան». Վահրամ Բաղդասարյան

Մարտ 17,2017 18:40

ՀՀԿ խմբակցության ղեկավար, թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանը, խոսելով Ջրառատի դեպքերի մասին, այսօր հիշեցրեց, թե ինքը մինչև քարոզարշավն է ԱԺ-ում հայտարարել, որ ոչ ոք երաշխավորված չէ նման միջադեպերից:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց. «Ընտրությունների ժամանակ, բնականաբար, բոլոր նման դեպքերը վերագրվում են ընտրական գործընթացներին։ Ես, իհարկե, չեմ ցանկանում հանդես գալ փաստաբանի դերում ու ասել, որ դրանք ընտրությունների հետ կապված չեն։ Միջադեպերը տեղի են ունեցել, եւ ես չեմ բացառում, որ դրանք կարող են կրկնվել։ Համենայն դեպս մենք պետք է զգոն լինենք, որպեսզի կարողանանք կանխել ու դատապարտել նման միջադեպերը, արջի ծառայությունները, որ մատուցվում են, դրանք ստվեր են գցելու այս ընտրությունների վրա։ Այդ միջադեպերը պետք է բացահայտվեն, խստագույնս պատժվեն, այլապես կարող են հաջորդականություն ունենալ»:

Վահրամ Բաղդասարյանը խուսափեց կոնկրետ Ջրառատի դեպքի վերաբերյալ գնահատական տալ, քանի որ իր խոսքով «այդտեղ խայտաբղետ շերտեր կան»:

Դիտարկմանը, թե Ջրառատի դեպքերի հետ կապված ՀՀ համայնքներում ստեղծվել է վախի մթնոլորտ, և շատ մարդիկ չեն գնում ընդդիմության հավաքներին հենց նման դեպքերի պատճառով, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց, թե ընդդիմադիրները վախի մթնոլորտին են վերագրում իրենց հավաքների սակավամարդությունը.

«Շատ քաղաքական ուժերի նպատակը հինգ կամ յոթ տոկոսը հաղթահարելն է, դա իրենց ռեսուրսն է: Եվ եթե հավաքներին քիչ տոկոսով մարդիկ են լինում, դա պետք չէ վերագրել վախի մթնոլորտին: Լոռիում, օրինակ, որտեղ ես եմ առաջադրված, նման մթնոլորտ չկա: Ինչի՞ց պետք է վախենան, ի՞նչ ունի կորցնելու ժողովուրդը, ինչի՞ց վախենա, դրանք շահարկումներ են: Ժողովուրդն այնքան է քաղաքականացվել, որ չեմ կարծում, թե նման մանր շահարկումներից վախի մթնոլորտ լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031