Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐՕ-ն սատարում է «Հոգեւոր Հայաստանին». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 23,2017 20:42

«Մենք հասել ենք մի շատ վտանգավոր գծի, որից այն կողմ հետդարձի Ճանապարհ չկա։ Ունենք հասարակություն, որը վախենում է իր արժանապատվությունից, պայքարելուց, ճշմարտությունից։ Սա շատ լուրջ ահազանգ է»,- այսօր «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության համաժողովում հայտարարեց նախաձեռնողներից Եղիշե Պետրոսյանը։

«Դրա համար «Հոգեւոր Հայաստանն» անընդհատ խփում է զանգերին, խոսք ուղղում համայն հայությանը։ Մենք զանգ ենք հնչեցնում, որ չի կարելի այսպես, որ մենք բուծել ենք մարդկանց մի տեսակ, որի ամբողջ գործունեությունը յուրայինին թալանելն է, երկրի վրա թքած ունենալը։ Եվ սրանք մեր հասարակության մեջ համարվում են բաշարողներ։ Այսպես` շարունակվել չի կարող, մենք պարտավոր ենք առողջանալ»,- ասաց Եղիշե Պետրոսյանը` հայտարարելով, որ Նախաձեռնությունը պատրաստվում է կյանքի կոչել Հայք ծրագիրը։

Հիշեցնենք, Հոգեւոր Հայաստանին սատարում են հայտնի մտավորականներ Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Արսինե Խանջյանը։ Համաժողովին, քաղաքական ուժերից մասնակցում են, ՕՐՕ դաշինքի անդամները` դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Հայտարարվեց, որ դաշինքը սատարում է Հոգեւոր Հայաստանին։

Համաժողովում ելույթ ունեցան Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը: Վերջինս, իր ելույթում անդրադարձավ եւ քաղաքական եւ հոգեւոր կյանքին, քննադատություն հնչեցրեց երկիր հոգեւոր իշխանության հասցեին, խոստացավ, որ ՕՐՕ-ի հաղթանակի դեպքում ամեն ինչ իր տեղում է լինելու:

Մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031