Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. Սամվել Բաբայանը հայկական քաղաքականության մեջ թունավոր շրջապատի մի ներկայացուցիչն է. «Հրապարակ»

Մարտ 24,2017 11:15

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

– ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը միշտ աչքի է ընկել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կոշտ եւ անզիջում դիրքորոշմամբ։ Նրա ձերբակալությունն ունի՞ քաղաքական ենթատեքստ, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։

– Ձերբակալության հետագա ընթացքը ցույց կտա, թե ինչ հետեւանքներ կարող են լինել։ Սակայն նա վտանգավոր անձնավորություն է Հայաստանի համար։ Եվ, ի վերջո, մենք պետք է հիշեցնենք այն մասին, որ նա տարիներ առաջ սպանության փորձ է կատարել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ։ Նա հայկական քաղաքականության մեջ թունավոր շրջապատի մի ներկայացուցիչն է։ Եվ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը» պետք է շատ

զգույշ լինի Սամվել Բաբայանին պաշտպանելիս։

– Սամվել Բաբայանի ձերբակալությունը կբարձրացնի՞ այդ դաշինքի վարկանիշը։

– Նրանց վարկանիշը ցածր էր եւ կշարունակի իջնել։

– Իսկ քաղաքական ո՞ր ուժերն են գրագետ եւ ընտրողների համար ընկալելի քարոզարշավ անցկացնում, որո՞նք կարող են հավակնել՝ տեղ գտնելու խորհրդարանում։

– Ընտրությունների աբսուրդային թատրոնում մենք արդեն տեսնում ենք կեղծ ընդդիմությունը՝ «Ծառուկյան դաշինքը», «Հայկական վերածնունդը», ՀՅԴ-ն, որոնք կարող են կոալիցիայի մեջ մտնել ՀՀԿ-ի հետ։ Եվ սա նշանակում է, որ միակ ընդդիմադիրը «Ելք» դաշինքն է։

– Իսկ ՀԱԿ-ը՝ իր առաջ քաշած գաղափարներով, վայելո՞ւմ է հանրային աջակցություն։

– Ես կարծում եմ, որ նրանց ժամանակն արդեն անցել է։ Եկել է նոր սերնդի եւ նոր ընդդիմության ժամանակը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031