Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿԿ թեկնածու Սիլվա Ադամյանի հարազատներին վախեցրել ու ճնշել են (տեսանյութ)

Մարտ 27,2017 12:52

Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու, բնապահպան Սիլվա Ադամյանի գործընկերների եւ հարազատների վրա ճնշումներ են գործադրում: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց թեկնածուն: «Ընկերներս ահազանգում են, որ ըստ «Գելափի»` առաջատար համարվող կուսակցությունները փորձում են գործընկերներիս եւ հարազատներիս վախեցնել, ճնշել ու ասել, որ եթե ընտրեք Սիլվա Ադամյանին, լավ չի լինի ձեզ համար…Ես պարտավոր եմ այս մասին բարձրաձայնել: Սա լուրջ խնդիր է,-ասաց Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով՝ սպառնացողները ՀՀԿ թեկնածուներն են. «Վարչապետին վերջերս «ֆեյսբուքով» նամակ գրեցի, որ մարդկանց փորձում են վախեցնել, ծեծի-ջարդի միջոցով խնդիրներ լուծել: Ստացա պատասխան, որ այդ ուղղությամբ իրենք համապատասխան աշխատանք են տանում: Բայց ժամանակը ցույց է տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ»:

Տիկին Ադամյանը նաեւ ասաց, որ «Գելափի» հարցումներին թերահավատորեն է մոտենում. «Այդ կազմակերպությունը փորձում է շեղել հանրությանը: Երբ մարդիկ լսում են, որ ըստ հարցումների՝ ՀՀԿ-ն է առաջատար, մտածում են՝ էլ չգնանք ընտրության»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031