Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը` ԵԼՔ-ի «խիստ մեկուսացված կեցվածքի» մասին

Ապրիլ 04,2017 12:57

«ԵԼՔ-ի խիստ մեկուսացված կեցվածքը նպաստեց այն բանին, որ մենք ունեցանք սա: Մի սկզբունք կա՝ «պատվիր մեծերիդ, եթե ուզում ես հաջողություն ունենալ»: «Ելքը» կարող էր ունենալ 25-30 տոկոս, մեր առջեւ մասնավոր քաղաքական հայացքներ չկան, մեր առջև կա ընդհանուր ազատագրական պայքար»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն`անդրադառնալով ընտրությունների արդյունքներին:

Անդրադառնալով լրագրողների տարբեր դիտարկումներին այն մասին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը շատ քիչ տոկոսներ հավաքեցին, բանախոսն ասաց. «Կեղծված ընտրություններում քչի մասին խոսելը սխալ է»:

«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանն էլ նկատեց` տարբեր պատճառներ կային ընդդիմության պարտության համար: Հիշեցնենք, նախաձեռնությունը սատարում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Ըստ նրա, խաղի սահմանված կանոններով խաղալ միայն «Ելքի» մոտ ստացվեց:

«Օդում կախված էր մի գաղափար`այս իշխանություններին հեռացնել: Եթե չեն արել դա, հաղթանակ չէ, եկեք մեզ չխաբենք: Եթե ՀԱԿ-ն էլ անցներ, ՕՐՕ-ն էլ անցներ, եթե միասնական ունենային այդ 50 տոկոս ձայնը, ապա էլի պարտություն էր, և մեր ժողովուրդը ջախջախիչ պարտություն կրեց»,- ասաց Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ ԱԻՄ-ը ԵԼՔ-ին երկու նամակ է ուղարկել. «Տարրական պարկեշտություն չեն ունեցել նույնիսկ պատասխանելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930