Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրես-ՀԺԿ դաշինքից պահանջում են ներողություն խնդրել եզդի ժողովրդից ատելության կոչերի և վիրավորանքի համար

Ապրիլ 04,2017 13:05

«Կոնգրես-ՀժԿ» դաշինքի ցուցակով ապրիլի 2-ի ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու առաջադրված Անուշ Զուրաբյանի ֆեյսբուքյան էջում երեկ վիրավորական գրառումներ են հրապարակվել եզդիական համայնքի հասցեին․ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ», «Դռուգներիս մեջ, եթե կա եզդի, սաղդ ռադ եղեք մոտիցս, դուք իմ համար թուրքից բեթար եք» և այլն։

«Եզդիների ազգային կոմիտե»-ն հայտարարություն է տարածել, որով կոչ է արել ՀԱԿ կուսակցությանը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին արտահայտել կուսակցության և դաշինքի պաշտոնական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ և ներողություն խնդրել եզդի ժողովրդից ատելության կոչերի և վիրավորանքի համար։

«Անուշ Զուրաբյանն այս գրառումներով վիրավորում է եզդի ժողովրդի արժանապատվությունը, տարածում է ատելության կոչեր՝ սեպ խրելով հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մեջ։ Պատգամավորության թեկնածուն, լինելով հանրային դեմք, տարածում է այլատյացություն՝ իր գրառումներով կասկածի տակ դնելով եզդի ժողովրդի ՀՀ լիիրավ քաղաքացի լինելու հանգամանքը», -նշված է հայտարարության մեջ։

Անուշ Զուրաբյանը քիչ առաջ պարզաբանել է, թե դա իր գրառումը չի եղել. «Ես կփորձեմ ճշտել, թե ում ձեռքի գործն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930