Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 2-ին Լոռու մարզն «ամենահանրապետականը» դուրս եկավ

Ապրիլ 04,2017 17:30

Լոռու մարզն ընդգրկող թիվ 9-ը ընտրատարածքում ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններին ՀՀԿ-ն ամենից շատ ձայներն է հավաքել: Այս մարզը, պարզվում է, «ամենահանրապետականն է», ՀՀԿ-ի օգտին են քվեարկել 85. 689 քաղաքացի:

Լոռու մարզում երկրորդ տեղում «Ծառուկյան դաշինքն է», վերջին տեղում՝ ամենաքիչ ձայներով՝ «Ազատ դեմոկրատները»:

ՀՀԿ-ի օգտին ամենից շատ Լոռու մարզից հետո քվեարկել են Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում՝ 58.137 քաղաքացի, այս ընտրատարածքի ընտրողներն ամենից քիչ քվեարկել են Հայաստանի կոմունիստական կուսակցության օգտին՝ ընդամենը 546 մարդ:

Ամենաքիչը ՀՀԿ-ի օգտին քվեարկել են թիվ 10՝ Կոտայքի մարզն ընդգրկող ընտրատարածքի ընտրողները, այստեղ ՀՀԿ-ին նախընտրել են 48.323 ընտրողներ, առաջատարն այս մարզում «Ծառուկյան դաշինքն է» ՝ 61.267 քվեով:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որեւէ մեկին որեւէ ընտրատարածքում ընտրողները չեն բոյկոտել այնպես, որ զրո քվե գրանցվի:

Բայց «Ազատ դեմոկրատներն» ու Հայաստանի կոմունիստական կուսակցությունը գրեթե բոլոր ընտրատարածքներում ամենապասիվ ընտրողներն են ունեցել, երբ մյուս ուժերի ձայները հազարների էին հասնում, վերը նշված կուսակցությունների ձայները 13 ընտրատարածքից 8-ում սահմանափակվել են մի քանի հարյուրով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930