Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական դեսպանատուն. ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկությունները

Ապրիլ 06,2017 16:50

Երևանում Բրիտանական դեսպանատան հայտարարությունը ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.

«Միացյալ Թագավորությունը համամիտ է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության գնահատման հետ, ըստ որի այս ընտրությունները լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար իրավունքների հանդեպ, սակայն ընտրությունների վրա «հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները:

ՄԹ-ը ողջունել է նոր ընտրական օրենսգրքի մշակման ներառական գործընթացը, որն իրականացվել է կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կողմից:

Այլ միջազգային գործընկերների՝ Եվրոպական Միության, Գերմանիայի, Միացյալ Նահանգների և Միավորված ազգերի կազմակերպության ու Հայաստանի կառավարության հետ համատեղ Միացյալ Թագավորությունն աջակցել է ընտրողների նույնականացման նոր համակարգի ներդրմանը:

Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատումը, ըստ որի այդ սարքավորումները նվազեցրել են ընտրախախտումների շրջանակը:

Մենք, այսուհանդերձ, հաշվի ենք առնում ընդհանուր ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները և խրախուսում պատկան մարմիններին արդյունավետ կերպով ուսումնասիրել դրանք:

ՄԹ-ը կշարունակի աջակցել կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր հանձնառու են ամրապնդել ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու կայունությունը Հայաստանում՝ հօգուտ ժողովրդի» :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930