Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աչքերի հիվանդությունն ախտորոշող գերժամանակակից սարքավորում՝ Գյումրի բժշկական կենտրոնին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 28,2017 20:25

Գյումրի բժշկական  կենտրոնի ակնաբուժական ծառայությունը համալրվել է  աչքերի տեսողությունը ստուգելու ու հիվանդությունները ախտորոշելու նոր, գերժամանակակից սարքավորմամբ։ Այն բուժհաստատությանը բացառապես անվճար տրամադրել է «Լիքվոր» դեղագործական ընկերությունը։ Աչքերի օպտիկական ուժը  կամ տեսողության սրությունը թվերով, տառերով, աղյուսակային եղանակով ստուգելու  փոխարեն այսուհետ կկիրառվի գործիքային  հետազոտություն:

Նոր սարքավորումը ոչ միայն բժշկի ու հիվանդի ժամանակն է խնայում, այլ ճշգրիտ ախտորոշում  է տալիս՝  տեսողության սրության ստուգումը  հասցնելով գրեթե հարյուր տոկոսի: Այն թույլ է տալիս նաև ճշգրիտ ֆիքսել  շեղումները՝ կարճատեսությունն ու հեռատեսությունը իրենց տարատեսակով՝ աստիգմատիզմով, որի  հստակ ախտորոշումն  առանց այս նոր հետազոտության   անհնար է:

«Նախկինում ակնոցներ նշանակելու համար իրականացվում էր ձեռքային հետազոտություն, որի ժամանակ լույսն էին անջատում, հիվանդը մեկ աչքը փակում էր, իսկ մյուսով տառերն էր ճանաչում: Դա հարյուր տոկոսանոց պատասխան չէր լինում: Իսկ այս սարքավորումը հնարավորություն է տալիս հետազոտել, ախտորոշել եւ որոշել ակնոցն ընդամենը 1-2 րոպեի ընթացքում: Այս հետազոտության համար հիվանդները հասել են Երեւան, ինչի անհրաժեշտությունն այլեւս չի լինի: Այս սարքավորումը հնարավորություն կտա ավելի որակյալ ծառայություն մատուցել. հետազոտությունից հետո միանգամից ստանալ ախտորոշումը՝ թղթային տարբերակով»,-ասում է Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:

Հիվանդանոցի ակնաբուժական  բաժանմունքը շուտով  պետական ծրագրով կիրականացնի կատարախտ հիվանդության վիրահատություն, աչքի կուրության հանգեցնող հիվանդության բուժում՝ վիրահատական միջամտությամբ: Հատուկ սոցիալական խմբերի համար դրանք կիրականացվեն պետական  պատվերի  շրջանակում:

Գյումրի բժշկական կենտրոնի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930