Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԳԱԱ-ի և ՏՀՏ-ների գործատուների միության միջև

Մայիս 06,2017 14:50

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը նոր նախադրյալներ ստեղծեցին տնտեսության բոլոր ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ինովացիաների զարգացման համար:  Սույն թվականի մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հայտնեց. «Գիտությունների ազգային ակադեմիան առաջիններից է, որը կապված է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների հետ: Տեսական բնույթի հետազոտություններն ընդլայնվելով` խիստ կարիք ունեին կիրառական բնույթ ստանալու: Հայաստանում տարբեր երկրների կազմակերպությունները իրականացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված ծրագրեր:  Այս հուշագրի ստորագրմամբ մենք նպատակ ունենք այդ ծրագրերի իրականացման համար ավելի սերտ համագործակցել և նոր ծրագրեր ստեղծել»:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշեց.  «Գիտության և մասնավոր հատվածի միջև ստորագրված այս հուշագիրը մեծ ազդեցություն կունենա տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Գիտությունների ազգային ակադեմիան և ակադեմիական համակարգը եղել է շատ մեծ դարբնոց կադրերի պատրաստման առումով: Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդ կադրերն անցնեն ակադեմիական դպրոցը, քանի որ  հետազոտողի վարքագիծը ձևավորվում է երիտասարդական տարիներին: Կարևոր է նաև օգտագործել Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի պոտենցիալը»:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

06.05.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031