Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաղային խուժանը թող պատրաստվի». Փոստանջյանը սպառնում է այլ ճանապարհով իշխանության հարցերը լուծել (Տեսանյութ)

Մայիս 14,2017 09:28

Քիչ առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քվեարկեց 4/07 ընտրատեղամասում: Նա ասաց, որ քվեարկում է հանուն ազատության:

Նրա խոսքերով՝ «Մենք եկել ենք՝ մարտական տրամադրությամբ: Ամբողջ գիշեր մենք դիտարկել ենք ընտրատեղամասերը: 9/46 տեղամասում չհրկիզվող պահարանը տեղափոխվում էր ոստիկանների կողմից, ունենք տվյալներ, որ չհրկիզվող պահարանները չեն եղել տեսանելի տարածքում: Չգիտենք ինչն է պատճառը: Շուրջ 50 տոկոսում պահարանները իրենց տեղում չէին: Պետք է տեսանելի լինի տեսախցիկով դիտարկելիս: Այսօր ամբողջ օրը մենք վերահսկելու ենք եւ դուրսը, եւ ներսը, անցկացնելու ենք ակցիաներ, որպեսզի մեր քաղաքացիները կաշկանդված չլինեն: Մենք ունենք տվյալներ եւ լուրեր, որ նրանց փորձում են նորից ուղղորդելով ընտրատեղամաս բերել, տարբեր գույնի գրիչներ են բաժանում: Հորդորս է, որ մեր քաղաքացիները նույնպես գնան ընտրատեղամաս»:

Թե ինչ կարող են անել չհրկիզվող պահարանը տեղամասից դուրս հանելով՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ քանի որ հիմա ռեյտինգային քվեարկություն չէ, ավելի շատ այո-ի եւ ոչ-ի քվեարկություն է, հետեւաբար չի բացառում, որ կարող են լինել լցոնումներ. «Հստակ որոշում կա, որ պետք է դնել տեսանելի վայրում չհրկիզվող պահարանը: Հատկապես Ավանում, Նորքի զանգվածում, Մալաթիայում, Աջափնյակում շուրջ 50 տոկոսը տեսանելի տեղում չէր: 4-րդ ընտրատարածքն ընդհանրապես տեսանելի չէր»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ տեղեկություն ունի, որ ընտրակաշառք են բաժանում, ահազանգեր են եղել. «Այդ գումարները յուրացվել են եւ հիմա փորձում են այդ գումարը բաժանել իրենց»:

Նա հորդորեց ոստիկանությանը, որպեսզի թաղային խուժանի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի. «Մենք չունենք այդքան ժամանակ եւ հնարավորություն անցնել ընտրակեղծարարության միջով, որովհետեւ ցնցումները մեզ բացարձակ պետք չեն»:

Փոստանջյանը հորդորեց իշխանություններին կամաց-կամաց հեռանալ. «Եթե չեն հեռանում, ազգային դիմադրության գործընթացը վաղուց սկսել է: Մենք հիմա հասկանում ենք, համայն հայությունից ես ստանում եմ աջակցություն եւ առաջարկներ, որ մենք պարտավոր ենք ստեղծել այդպիսի նախադեպային իրավիճակ, որով մենք այս իշխանություններից պետք է ազատվենք: Այլ ճանապարհ մեզ չեն թողել: Եթե մենք չենք ազատվում այս բռնազավթիչներից, անխուսափելի է մեր պետականության անկումը»:

Զարուհի Փոստանջյանը զգուշացրեց. «Մենք ուղիղ եթերներումյ ենք լինելու, թող թաղային խուժանը պատրաստվի, մենք իրենց բոլորին նկարահանելու ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031