Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը քվեարկեց եւ խոսեց 2018-ից հետո իր պաշտոնավարման մասին (Տեսանյութ)

Մայիս 14,2017 11:56

Այսօր Երեւանի ավագանու ընտրություններն են. թիվ 4/53 ընտրատեղամասում վարչապետ Կարեն Կարապետյանը կատարեց իր ընտրությունը:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս «Ելք» դաշինքի բացահայտած ենթադրյալ ընտրակաշառքների բաժանման փաստաթղթերի մասին հարցին, վարչապետն ասաց՝ «Չեմ տեսել, լսել եմ»:

Կարեն Կարապետյանն այն կարծիքին է, որ Հայաստանում ընտրությունները տարեց տարի ավելի արդար են, ավելի թափանցիկ: Այնուամենայնիվ, «Ելքի» հայտարարած ընտրակաշառքների բաժանման դեպքի մասին, վարչապետը կասկած հայտնեց. «Բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի նման դեպքեր լինում են: Բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է, իրավապահ մարմինները դրանով զբաղվում են: Մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում: Մենք ուզո՞ւմ ենք, չէ իրավական երկիր դառնանք, եկեք սպասենք, թե իրավապահ մարմիններն ինչ կասեն»:

Հարցին՝ օրերս Կարեն Կարապետյանը Ավստրիայի հանրային ռադիոյի թղթակցի հետ հարցազրուցում ասել էր, որ 2018-ից հետո էլ պատրաստ է մնալ վարչապետի պաշտոնում, արդյոք սա վարչապետի ցանկություն է, թե նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն կա, Կարապետյանն այսպես պատասխանեց. «Հարազատներ ջան, կարելի՞ ա   էդ հարցի շուրջ գրել ամեն օր գրել: Կտեսնենք»:

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի խնդիրների մասին հարցին էլ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց՝ «Համարում եմ շատ վատ ձեւ մարդկանց տեղափոխման համար: Այդ իսկ պատճառով, վստահ եմ, Տարոն Մարգարյանն այդ հարցի շուրջ իր տեսլականը կիրականացնի: Մենք սահմանափակ ֆինանսական կարողություններ ունենք:  Հերթով իրականացնելու ենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031