Լրահոս
Օրվա լրահոսը

2017-ին կվերանորոգվի բազմաբնակարան շենքերի 1618 մուտք

Մայիս 20,2017 14:10

Բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման ծրագիրը մեկնարկել է  գարնանից: 2017թ. մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել բազմաբնակարան շենքերի 1618 մուտք, որն աննախադեպ է: Նշենք, որ ընթացիկ տարվա ծավալը շուրջ 2 անգամ գերազանցում է 2016թ. ցուցանիշը: Մինչ օրս արդեն նորոգվել է ավելի քան 250 մուտք:

Հիշեցնենք, որ, սկսած 2014 թվականից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նորոգվում են շենքերի ոչ միայն առաջին հարկերը կամ շքամուտքերը, այլև բոլոր հարկաբաժինները՝ ներառյալ հատակը, պատերն ու առաստաղը, աստիճանավանդակները: Տեղադրվում են նաև բազրիքներ, կաղապարապատվում են մալուխները, վերանորոգվում մուտքերի տանիքները: Ծրագրի իրականացմանը  աջակցում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը` կաղապարապատելով հարկաբաժիններում անկանոն կերպով անցկացված հաղորդալարերը:

Հարկ է նշել, որ մինչև 2019թ. ավարտը նախատեսվում է վերանորոգել մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր բնակելի շենքերի մուտքերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031