Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պաշտպանվել Google-ում և YouTube-ում

Մայիս 22,2017 13:10

2015 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորում են բոլոր տեսակի պետական եւ մասնավոր կառույցների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալներ մշակելու (հավաքելու), դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները: Օրենքի ընդունումից հետո հիմնվել է դրա կիրառումն ապահովող կառույցը՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Այն ղեկավարում է Շուշան Դոյդոյանը:

Այսօր մեկնարկած «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեսահսկումը» թեմայով աշխատաժողովի ընթացքում ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը ներկայացրեց գործակալության մեկ եւ կես տարվա գործունեության ընթացքում կատարած աշխատանքները թվերի տեսքով: Մասնավորապես, գործակալությունը տրամադրել է շուրջ 400 խորհրդատվություն, իրականացրել է ավելի քան 350 իրավաբանական անձանց, պետական մարմինների եւ ԶԼՄ ներկայացուցիչների ուսուցում, գործակալության նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ տեղի է ունեցել շուրջ 100 հարցազրույց եւ քննարկում, մինչ օրս հարուցել է ավելի քան 20 վարչական վարույթ:

Գործակալությունը մշակել եւ հրապարակել է 5 համապարփակ ուղեցույց՝ տեսահսկման ուղեցույց, երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին, աշխատանքային հարաբերություններում անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցներ, ուղեցույց, ինչպե՞ս դիմել Facebook-ին անձնական կամ այլ տվյալները հեռացնելու համար, ինչպե՞ս անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնել Google-ում և YouTube-ում: 2017թ.-ին Գործակալությունը հաստատել է նաեւ Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակն ապահովող պետությունների ցանկը:

ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի խոսքով, որոշ վայրերում տեսանկարահանման սարքերը անհրաժեշտ են, սակայն, դրա հետ մեկտեղ, անպայման պետք է պաշտպանված լինեն անձնական տվյալները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031