Լրահոս
Օրվա լրահոսը

Հեյդար Ալիեւն այնքան է շողոքորթում Բիլ Քլինթոնին, որ վերջինս Ալիեւին առաջարկում է իր PR-ով զբաղվել. «Իրատես»

Մայիս 23,2017 11:40

Սպիտակ տան արխիվում մի հիանալի  փաստաթուղթ  է պահպանվել;    Ներկայացնում եմ  Ադրբեջանի  նախագահ Հեյդար  Ալիևի  հանդիպումը  ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ (1997 թ.)։ Մեկնաբանություններ   չեմ   անում։ Թարգմանել  եմ  հիմնական թեզերը…

Նախագահ Ալիեւ- Մենք կարողացանք ստեղծել քաղաքական և հասարակական կայունություն Ադրբեջանում։ Ժողովրդավարության զարգացումը, շուկայական տնտեսությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը գործընթացներ են, որոնք շարունակվում են։ Մենք արդեն իրականացնում ենք այս քաղաքականությունը, և դա ռազմավարական ուղի է մեր երկրի համար։ Առավել բարդ խնդիր է Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ես ներկայացրել եմ Ձեզ մանրամասները մեր նախորդ քննարկումների ժամանակ։ Մենք ենք ցանկացել, որ Միացյալ Նահանգները դառնա Մինսկի խմբի համանախագահ։ Մենք շատ ջանք ենք թափել դրա համար։ Ադրբեջանի համառությունը հանգեցրեց երեք համանախագահների ձևաչափին։ Մենք վստահում ենք Ձեզ ավելի շատ, քան որևէ մեկին և կարծում ենք, որ ԱՄՆ-ը կարող է ավելի կարևոր դեր խաղալ, քան որևէ մեկը։ Նույնիսկ փոքրիկներն են Ադրբեջանում հավատում նախագահ Քլինթոնին։

Նախագահ Քլինթոն- Երևի Դուք զբաղվեք իմ հանրային կապերո՞վ… գ Նախագահ Ալիեւ- Ես շատ ուրախ կլինեմ գալ և քարոզել Ձեր արտաքին քաղաքականության օգտին։ Ես գիտեմ, որ Դուք շատ բան եք արել։ Դուք ընդլայնել եք ՆԱՏՕ-ն՝ ի հեճուկս Ռուսաստանի աղմուկի։ Դուք դա արել եք, և դա Ձեր հաղթանակն է։ Երբ ես այցելեցի Կոնգրես, Կոնգրեսը պատրաստվում էր քվեարկության, և ես գիտեմ, որ առաջին անգամ է, որ այսպիսի հավասարակշռված բյուջե եք ներկայացնում։ Դուք հասել եք Ձեր նպատակին։ Բացի այդ, Դուք ստեղծել եք տասը միլիոն աշխատատեղ։

Նախագահ Քլինթոն- Նա կարող է զբաղվել իմ PR-ով։ Կանչեք իմ մամուլի խոսնակին…

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Վաշինգտոն

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031