Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հաղթողներին. «Արցախպրես»

Մայիս 25,2017 17:24

Այսօր Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած ԱՀ 39 աշակերտների և նրանց ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանն աշակերտներին պարգևատրել է արժեքավոր նվերներով՝ դյուրակիր համակարգիչներով (նոթբուք, պլանշետ), բջջային հեռախոսներով, իսկ ուսուցիչներին՝ 100 հազարական դրամ գումարով:

«Մեր հանրապետությունում առանցքային տեղ է հատկացվում կրթության եւ գիտության զարգացմանը, և այս ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք, ըստ ամենայնի, նպաստում են մատաղ սերնդի ուսման մակարդակի բարձրացմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Ժամանակակից կրթական համակարգը ևս երկրի դեմքն է, և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երիտասարդներն ստանան որակյալ կրթություն, լինեն բազմակողմանի զարգացած և քայլեն ժամանակին համընթաց»,- մասնավորապես ասել է Բ. Սահակյանը:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը ևս կարևորել է կրթության դերը:

«Դպրոցականները նույն ոգով ու եռանդով պետք է շարունակեն աշխատել, որպեսզի կրթական ոլորտում Արցախի անունը հետայսու ևս բարձր պահեն: Դպրոցական տարիներին յուրաքանչյուր աշակերտ պիտի խորապես ուսումնասիրի այն առարկաները որոնք նա պիտի օգտագործի իր կյանքի հետագա տարիներին:

Ուրախալին այն է, որ այս տարի բնագիտական առարկաներից ևս առաջընթաց է արձանագրվել. նախորդ տարվա համեմատ առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթողները 8-ով ավելացել են»,-ըստ էության ասել է Ս. Ասրյանը:

Ստեփանակերտի Վիտալի Ջահանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրա Սարումյանն իր խոսքում ասել է. «Այսօր բոլորիս համար հիշարժան օր է. մեզնից յուրաքանչյուրը հպարտություն ու բերկրանք է ապրում օրվա խորհրդով: Շնորհակալություն եմ հայտնում մեր պետությանը՝ դպրոցի և ուսուցչի դերը բարձրացնելու և մեր չափազանց համեստ աշխատանքն արժևորելու համար: Գաղտնիք չէ, որ միայն պետության հովանու ներքո ուսուցիչը կարող է իրականացնել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության պատասխանատու և վեհ գործը»:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031